Ֆրանսիան պատրաստվում է շաբաթ օրը կայանալիք մոտ 60 հազարանոց ցույցին
Ֆրանսիայի իշխանությունները շաբաթ օրը Փարիզում կայանալիք բողոքի ցույցերին սպասում են 30-60 հազար մասնակցի։ Այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ մայրաքաղաքում հայտարարվել է միանգամից երեք բողոքի երթի անցկացման մասին, որոնք կմեկնարկեն Հանրապետության հրապարակից։
Առաջին ցույցը կազմակերպել են «Դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչները, որոնք հանդես են գալիս տարբեր կարգախոսներով, այդ թվում՝ ընդդեմ գների բարձրացման։
Երկրորդ ցույցը կանցկացնեն երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարողները։
Երրորդ ցույցին կմասնակցեն այն անձինք, որոնք դեմ են խորհրդարանի կողմից ոստիկանության աշխատակիցների կողմից զենքի օրինական կիրառման կանխավարկածի մասին օրենքի ընդունմանը։