Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի նախկին վարչապետի քարտուղարի ավտոմեքենան
Նոյեմբերի 13-ի առավոտյան Մոսկվայում ավտոմեքենա է պայթել։ Վարորդը վիրավորվել է և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։
Ըստ Telegram-ալիքների՝ Չերտանովոյում պայթած ավտոմեքենան պատկանում է միջազգային թեմաներով մասնագիտացած լրագրող Սերգեյ Զավորոտնիին, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ուկրաինայի պետական կառույցներում։
Մինչև 2004 թվականը նա աշխատել է Ռուսաստանի Պետդումայում, իսկ ավելի ուշ եղել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի մամուլի քարտուղարը։