Պակիստանում Uպանվել է Աֆղանստանից ներթափանցած մոտ 40 զինյшլ
Պակիստանի անվտանգության ուժերը վերջին երկու օրվա ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում իրականացված երկու հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացրել են 43 զինյալ։
Այս մասին տեղեկացրել է Պակիստանի ռազմական գերատեսչությունը։
Հայտարարության համաձայն՝ գործողություններն իրականացվել են Խայբեր Պախտունխվա նահանգի՝ Աֆղանստանի հետ սահմանակից Միր Ալի և Օրաքզայ շրջաններում։ Արշավանքների ընթացքում առգրավվել են նաև զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր։
Պակիստանի ռազմական գերատեսչությունը սպանված անձանց անվանել է «խարիջիներ»․ այս եզրույթը Պակիստանի իշխանություններն օգտագործում են Աֆղանստանից, ենթադրաբար, աջակցություն ստացող զինյալներին բնորոշելու համար։ Նրանց թվում են նաև «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» արգելված խմբավորման հետ կապ ունեցող անձինք։