ՆԳՆ-ն ձեռնարկում է միջոցառումներ թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ
Երևանում, այսօր՝ նոյեմբերի 13–ին, թիվ 2 երթուղու տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման վերաբերյալ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել:
«Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգմանքները և մասնակցիների ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- հայտնել են ՆԳՆ-ից։