20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ ՓաշինյանԹուրքիան եւ Կատարը համատեղ միջնորդական առաքելություն կիրականացնեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացներումՓաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում8-ամյա երեխան բողոքել է՝ ուսուցչի դեմ վարույթ է հարուցվել. «Հրապարակ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանըՀայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո. «Հրապարակ»Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել4.9 մլն դրամ եկամուտ, Chevrolet և կրիպտոակտիվներ․ ինչ է հայտարարագրել ՔՊ երիտասարդ պաշտոնյան․ «Ժողովուրդ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»«Հայրենիքը» չի փակվում. «Հրապարակ»Հորմուզի նեղուցում հերթական լցանավն է պայթելԴեկտեմբերին 3 անգամ այցելելու եմ ՌԴ, հուսով եմ՝ կկարողանանք մեր հարաբերություններում պահպանել բարեկամական մթնոլորտը. Փաշինյան
Մահացել է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը
Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համար․ «Ժողովուրդ»Էդգար Ղազարյանին` քաղաքական քննադատության համար դատող դատավորը մեղմացրել է «oրենքnվ գnղի» նկատմամբ սահմանափակումները. «Հրապարակ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ․ «Ժողովուրդ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Խաղողագործներին փող չեն տալիս. «Հրապարակ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Արտաշատի քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին. «Հրապարակ»ՌԴ ԱԳՆ․ Բանակցություններում ԵՄ ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվելՉերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համարՓիթ Հեգսեթը մեդալով է պարգևատրել իրեն լռություն պահպանելու հորդոր արած զինվորականինՀիփոթեք` 0% կանխավճարով. Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON Expo-ի շրջանակումԳերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ ձմռան աջակցության համարՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըՌուսաստանի և Աֆղանստանի միջև ապրանքաշրջանառությունը տարվա 8 ամսում ավելի քան կրկնապատկվել էՓարաքարի դեպքի վերաբերյալ դատարաում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարարԿալասը կոչ է արել ԵՄ երկրներին Ռուսաստանի հետ չքննարկել եվրոպական անվտանգության հարցերըԱբովյանի եկեղեցում հարսանիքի ժամանակ գողացել են հարսի և փեսայի հեռախոսներըԲուենոս Այրեսի արվարձանում գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժելԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը Իրանին «երկար և ցուրտ ձմեռ» է խոստացելՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՏիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Բելառուսի քաղաքացիներին չարտահանձնելու համարՎենսը կարող է հրաժարվել 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրությունիցԻկարդին կասկածվում է սեփական 11-ամյա դստերը ծեծի ենթարկելու մեջ. հայտնի է կոնֆլիկտի պատճառըՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական գործընկերության շրջանակում իրականացվող ծրագրերըՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինՀայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվելԻնչ է քննարկվել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստումՆորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողովՌԴ-ն ու Հայաստանը նախանշել են գիտակրթական համագործակցության զարգացման հիմնական ուղղություններըՄանթաշյանց․ հայ գործարարը, որը մեծ ներդրում է ունեցել Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումԳործընկերները հարգել են Արսեն Գևորգյանի հիշատակը (տեսանյութ)Մերցը Թրամփին կոչ է արել ՌԴ-ի հետ բանակցություններում մնալ «Եվրոպայի թիմում». Reuters
Մամուլ

Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բաբայանը նշանակվել է Թեղուտի հանքավայրի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Նշենք, որ Նարեկ Բաբայանը ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։ Նախկին բնապահպանի ամուսին Բաբայանը նոր պաշտոն է ստացել Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում։

Մեր տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում քննարկվում է, որ Բաբայանը Թեղուտի հանքավայրում բավականին մեծ աշխատավարձով է աշխատանքի անցել։ Սակայն արդեն իսկ հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նախկին պատգամավորի այս նշանակումը, և ի՞նչ մասնագիտական առավելություններ է ունեցել նա, որ հենց իրեն են վստահել նման պատասխանատու պաշտոնը։

Թեղուտի հանքավայրը պարզապես հերթական ձեռնարկությունը չէ։ Լոռու մարզում գտնվող պղնձամոլիբդենային այս հանքավայրը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ակտիվներից է։ Այստեղ գործում է լեռնահարստացուցիչ կոմբինատ, արդյունահանվում և վերամշակվում է պղնձամոլիբդենային հանքաքար։ Հանքավայրի գործունեությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երկրի տնտեսության, այլև տարածաշրջանի բնակչության զբաղվածության և սոցիալ-տնտեսական կյանքի համար։

Թեղուտի պատմությունը ևս բավականին ուշագրավ է։ Հանքավայրի շահագործման ծրագիրը երկար տարիներ կապված է եղել «Վալլեքս Գրուպի» հետ, սակայն ֆինանսական խնդիրների և պարտավորությունների չկատարման հետևանքով ընկերությունը հայտնվել է լուրջ դժվարությունների առաջ։ Հետագայում հանքավայրի նկատմամբ վերահսկողությունն անցել է այլ սեփականատերերի։

«Թեղուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը 2026-ին ձեռք է բերել ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը։

Այսինքն՝ Բաբայանի նշանակումը տեղի է ունենում հանքավայրի սեփականատիրոջ փոփոխությունից հետո՝ նոր կառավարման փուլում։

Սակայն հանրությանը հետաքրքրում է՝ արդյոք նման պաշտոնների նշանակումների հիմքում մասնագիտական կարողությո՞ւնն է, կառավարչական փորձը, թե՞ իշխանական կապերը։

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախկին փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտոն դեռ չի խնդրել իշխանություններից՝ նշելով, թե դեռ զբաղված է երեխաների խնամքով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։