Ստեփանավանցիները վրդովված են. ՔՊ-ականներին հրահանգվել է հնարավորինս զգույշ արտահայտվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արսեն Գևորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավան համայնքում, անգամ ոչ ընդդիմադիր շրջանակները շոկի մեջ են կատարվածից, քանի որ Արսենն իսկական քաղաքի տղա էր, սիրված, ոչ այնքան քաղաքականացված՝ ընդամենը համայնքապետ դառնալու ցանկություն ուներ, ինչը չներվեց այս իշխանությունների կողմից։
Ստեփանավանցիները, մեղմ ասած, վրդովված են, ու իշխանության դեմ տրամադրություններն աննախադեպ պիկի են հասել: Նրանցից մեկը մեզ պատմեց, որ իշխանություններին չեն ներելու Արսենի մահվան համար, իսկ հայտնի ստեփանավանցիներ Սուրեն Պապիկյանի ու Արփի Դավոյանի անունն անգամ չեն ուզում լսել։
Այս տրամադրությունների մասին տեղյակ են նաև իշխանական շրջանակները, և թիմակիցներին հրահանգվել է հնարավորինս զգույշ արտահայտվել Արսենի մահվան թեմայով։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում