ԵՄ-ն շուտով կավարտի Նախիջևանի երկաթուղու նախագծի գնահատումը
Եվրամիությունը մոտ ժամանակներս կավարտի Նախիջևանի երկաթուղու նախագծի գնահատումը։
Այս հարցը քննարկվել է նոյեմբերի 12-ին Դուբլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հանդիպման ընթացքում։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկ ոլորտում համագործակցությանը, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում։ Այս համատեքստում ընդգծվել է Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև Եվրոպական շուկա վերականգնվող էներգիայի արտահանման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության նշանակությունը։
Կարևորվել է նաև Միջին միջանցքի դերը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տրանսպորտի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հարցերի շուրջ։