Վենեսուելան ռազմական գործողություն է սկսել Կոլումբիայի հետ սահմանին
Վենեսուելայի զինված ուժերը Կոլումբիայի հետ սահմանակից Ապուրե նահանգում իրականացնում են «Ինքնիշխանություն և խաղաղություն» ռազմական գործողությունը՝ պետական սահմանի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու և ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարելու նպատակով։
Գործողությունն իրականացվում է երկրի գործադիր իշխանության հրահանգներին համապատասխան։ Ռազմական ստորաբաժանումները տեղակայվել են Ապուրե նահանգի սահմանամերձ շրջաններում, որոնք ցամաքային և գետային երկար սահման ունեն Կոլումբիայի Արաուկա և Վիչադա նահանգների հետ։
Հրամանատարությունում ընդգծել են, որ ռազմական ներկայության ուժեղացումն ուղղված է տարածքի նկատմամբ պետական վերահսկողության ապահովմանը, երկրի ինքնիշխանության պաշտպանությանը և ապօրինի զինված խմբավորումների գործունեության կանխմանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սահմանամերձ գոտում օպերատիվ հենակետերի ամրապնդմանը։
Նշվում է, որ տեղանքի բարդ ռելիեֆը, բազմաթիվ գետերն ու դժվարանցանելի ջունգլիները նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր խմբավորումների գործունեության համար։