Քուշները հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հաջորդ փուլին Եվրոպայի մասնակցության մասին
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները պնդում է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին կմասնակցեն նաև Եվրամիության ներկայացուցիչները։
Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունների հաջորդ փուլն ընդլայնելու և դրանում մեր եվրոպացի գործընկերներին ներգրավելու վերաբերյալ:
«Սա մեզ թույլ կտա քննարկել հետպատերազմյան եվրոպական անվտանգության ավելի լայն պայմանավորվածությունները»,- գրել է Քուշները X սոցիալական ցանցում՝ ամփոփելով Աբու Դաբիում, Մոսկվայում և Դուբլինում երեք օր շարունակված դիվանագիտական շփումների արդյունքները։
Քուշներն ընդգծել է, որ ռազմական գործողությունների կայուն դադարեցումը պահանջում է անվտանգության հուսալի երաշխիքներ, հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ և դեէսկալացիայի փոխադարձ պարտավորություններ, որոնք կնվազեցնեն բախումների վերսկսման վտանգը։