Սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն կանգնեցնի Իրանի հրթիռային ծրագիրը. ԻՀՊԿ հրամանատարՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԵվրահանձնաժողովը SpaceX-ից պահանջել է անհապաղ վերականգնել Starshield-ի աշխատանքը ՈւկրաինայումՄիրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցերՀայաստանը քննարկում է կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարությունըԱրամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերություններըՀայաստանը կմասնակցի ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերինԶախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերըԹուրքիայում կործանվել է S-70 ռազմական ուղղաթիռԹոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ էՓաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը«Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն ԱշոտյանՊուտինը հանձնարարել է բարձր մակարդակով կազմակերպել «Հայրենիքի պաշտպանների գավաթի» մրցումներըՈւիթքոֆը հայտարարել է Պուտինի հետ հանդիպումից հետո ձեռք բերված առաջընթացի մասինԴուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ ՀաջիևըՀայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համարԵվրահանձնաժողովը մինչև ԵՄ գագաթնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր ԼյայենՓաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներՓաշինյանը մասնակցում է Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինԹուրքիան հերքում է Սոմալի զորք ուղարկելու մասին լուրերըԻրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանելՇենգավիթի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՊուտինը հայտարարել է հումանիտար ուղղությամբ նոր խոշոր քայլի նախապատրաստման մասինԵԱՏՀ կոլեգիան քննարկել է եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերԱրարատի մարզում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանցՓաշինյանը Դուբլինում մասնակցում է փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումներիՎահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոնԴուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումըՆոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարՎաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում, անհայտ անձը կրակ է բացել. հինգ մարդ վիրավորվել էԲաթումում ձերբակալել են, փաստաթղթերի կեղծման, կողոպուտի և թմրանյութերի համար Ինտերպոլից հետախուզվող Թուրքիայի քաղաքացուՆիկոլ Փաշինյանը Անթալիայում փորձել է առավելագույնս ներկայանալ որպես «յուրային». Հակոբ Բադալյան
Մութ անցյալով՝ ներկա պաշտոնյան․ Աբրահամյանների ունեցվածքը, աղմկահարույց մեղադրանքներն ու իշխանության լռությունը
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆԻրազեկում․ Գեղարքունիքում գործարկվելու է էլեկտրաշչակ«Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը վերսկսվել է
Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը. ադրբեջանագետԿպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը և կձևավորվի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԴուք կամ գողական եք, կամ խուժան՝ որոշեք․ Բագրատ Սրբազանի դատի ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ)Եթե ապրել ես, առավել ևս՝ մասնակցել ես պետական որոշումների կայացմանը, ապա այսօր միայն հայտարարելը, որ թագավորը մերկ է, դեռ բավարար չէ. Անանյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԿառավարությունն աջակցություն կցուցաբերի Վայոց ձորի Արենի տեսակի առնվազն 800 տոննա խաղողի իրացման հարցում«Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի բացառապես Հայաստանի պետական շահերով». Վլադիմիր ՄարտիրոսյանՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Աբու Դաբիում Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության քննարկման մասինՊարեկները մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խախտման 198 արձանագրություն են կազմել (տեսանյութ)Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին պետական բյուջեից 2.4 մլրդ դրամ համաֆինանսավորում հատկացվեց«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամովԻսպանիայում ցույցերը շարունակվում են. մեկ օրում 100 մարդ է ձերբակալվելԵրեխաների նկատմամբ uեռական բնույթի գործողություններ կատարողների նկատմամբ օրենքը կխստացվի. նախագիծ
Քաղաքականություն

Հայաստանը քննարկում է կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտում գործող SEMI միջազգային ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Աջիթ Մանոչայի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման հեռանկարները, ոլորտի զարգացման ռազմավարական ուղղությունները և միջազգային առաջատար ընկերությունների ու փորձագետների հետ համագործակցության հնարավորությունները։
Աջիթ Մանոչան ներկայացրել է կիսահաղորդչային համաշխարհային արդյունաբերության զարգացման միտումները՝ ընդգծելով ոլորտի ռազմավարական նշանակությունը համաշխարհային տնտեսության և տեխնոլոգիական առաջընթացի համար։ Նա կարևորել է Հայաստանի համար ոլորտի զարգացման հստակ ռազմավարության մշակումը՝ առաջարկելով այդ նպատակով կազմակերպել երկօրյա ռազմավարական քննարկում՝ ներգրավելով միջազգային ոլորտային փորձագետների, ընկերությունների ներկայացուցիչների և տեղական էկոհամակարգի մասնակիցների։
 
 
Քննարկվել են նաև կիսահաղորդչային ոլորտում Հայաստանի ներկայիս կարողությունների ընդլայնման և նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խելացի բժշկական տեխնոլոգիաներին, ֆոտոնիկային, կիսահաղորդչային բաղադրիչների փաթեթավորմանը և հարակից տեխնոլոգիական ուղղություններին։

Կարևորվել է նաև միջազգային առաջատար ընկերությունների հետ գործընկերային կապերի հաստատումը՝ Հայաստանի համար նոր հնարավորություններ ստեղծելու և ոլորտի զարգացումը զրոյից սկսելու փոխարեն առկա միջազգային փորձն ու կարողությունները տեղայնացնելու տեսանկյունից։ Այս համատեքստում քննարկվել են STMicroelectronics, Infineon և այլ ընկերությունների հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայկական ստարտափների՝ կիսահաղորդչային արդյունաբերության միջազգային արժեշղթաներում ներգրավման հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև SEMI-ի կողմից կազմակերպվող միջազգային միջոցառումներին և ծրագրերին մասնակցության հնարավորություններին։ Առանձնահատուկ կարևորվել է SEMI International Policy Summit հարթակի նշանակությունը, որը մեկտեղում է պետական կառավարման մարմինների, առաջատար ընկերությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի զարգացմանն առնչվող առանցքային հարցեր, այդ թվում՝ մասնագետների պակասը, արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, էներգետիկ մարտահրավերներն ու բնապահպանական սահմանափակումները։

Կողմերն անդրադարձել են նաև էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և տվյալների կենտրոնների երկարաժամկետ էներգամատակարարման հարցերին՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական ներուժի ընդլայնման համար։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը Հայաստանի կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման ռազմավարության շուրջ քննարկումների կազմակերպման, միջազգային փորձագետների և ոլորտի առաջատար ընկերությունների հետ կապերի հաստատման, ինչպես նաև հայկական ստարտափների համար համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ։ Աջիթ Մանոչան պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին՝ մասնագիտական խորհրդատվության և միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման միջոցով։