Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարություններն, ըստ որոնց ՀԱՊԿ-ը չի պատասխանել Երևանի հարցումներին։
Այսպես է Զախարովան Лента.ру-ին մեկնաբանել հայ պաշտոնյայի հրապարակած եռատողը, որում քննադատվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։
«Իրականում դա քառատող է։ Վերջին տողն այսպես է հնչում. «Մի հորինվածք հորինեց Սիմոնյանը»»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանին զրկել են կազմակերպությունում ձայնի իրավունքից։ Նա հավելել է, որ Երևանը մի քանի տարի շարունակ չի կատարել համապատասխան պարտավորությունները։
Ի պատասխան, Ալեն Սիմոնյանը թելեգրամյան ալիքում հրապարակել է եռատող ոտանավորը.
«Մեզ զրկեցին ձայնից այնտեղ,
Որտեղ շատ բարձր էին բոլորը լռում,
Երբ մեզ համերաշխորեն սպանում էին»։