Թուրքիայում կործանվել է S-70 ռազմական ուղղաթիռ
Թուրքիայի Մալաթիայի նահանգում վթարի է ենթարկվել S-70 ռազմական ուղղաթիռը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են, և անմիջապես սկսվել է որոնողափրկարարական գործողություն։
Միջադեպը տեղի է ունեցել Եշիլյուրթ շրջանում՝ Սամանքյոյ բնակավայրում։
Ուղղաթիռում գտնվող անձանց և հնարավոր տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։