Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերություններըՀայաստանը կմասնակցի ԵՄ «Քասթըմս» և «Ֆիսկալիս» ծրագրերինԶախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերըԹուրքիայում կործանվել է S-70 ռազմական ուղղաթիռԹոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ էՓաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը«Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն ԱշոտյանՊուտինը հանձնարարել է բարձր մակարդակով կազմակերպել «Հայրենիքի պաշտպանների գավաթի» մրցումներըՈւիթքոֆը հայտարարել է Պուտինի հետ հանդիպումից հետո ձեռք բերված առաջընթացի մասինԴուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ ՀաջիևըՀայտնի է Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի հետ խաղի համարԵվրահանձնաժողովը մինչև ԵՄ գագաթնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր ԼյայենՓաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներՓաշինյանը մասնակցում է Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինԹուրքիան հերքում է Սոմալի զորք ուղարկելու մասին լուրերըԻրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանելՇենգավիթի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՊուտինը հայտարարել է հումանիտար ուղղությամբ նոր խոշոր քայլի նախապատրաստման մասինԵԱՏՀ կոլեգիան քննարկել է եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերԱրարատի մարզում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանցՓաշինյանը Դուբլինում մասնակցում է փակ ձևաչափով անցկացվող կլոր-սեղան քննարկումներիՎահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոնԴուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումըՆոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համարՎաշինգտոնում՝ Սպիտակ տան մերձակայքում, անհայտ անձը կրակ է բացել. հինգ մարդ վիրավորվել էԲաթումում ձերբակալել են, փաստաթղթերի կեղծման, կողոպուտի և թմրանյութերի համար Ինտերպոլից հետախուզվող Թուրքիայի քաղաքացուՆիկոլ Փաշինյանը Անթալիայում փորձել է առավելագույնս ներկայանալ որպես «յուրային». Հակոբ Բադալյան
Մութ անցյալով՝ ներկա պաշտոնյան․ Աբրահամյանների ունեցվածքը, աղմկահարույց մեղադրանքներն ու իշխանության լռությունը
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆԻրազեկում․ Գեղարքունիքում գործարկվելու է էլեկտրաշչակ«Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը վերսկսվել է
Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը. ադրբեջանագետԿպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը և կձևավորվի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԴուք կամ գողական եք, կամ խուժան՝ որոշեք․ Բագրատ Սրբազանի դատի ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ)Եթե ապրել ես, առավել ևս՝ մասնակցել ես պետական որոշումների կայացմանը, ապա այսօր միայն հայտարարելը, որ թագավորը մերկ է, դեռ բավարար չէ. Անանյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԿառավարությունն աջակցություն կցուցաբերի Վայոց ձորի Արենի տեսակի առնվազն 800 տոննա խաղողի իրացման հարցում«Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի բացառապես Հայաստանի պետական շահերով». Վլադիմիր ՄարտիրոսյանՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Աբու Դաբիում Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության քննարկման մասինՊարեկները մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խախտման 198 արձանագրություն են կազմել (տեսանյութ)Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին պետական բյուջեից 2.4 մլրդ դրամ համաֆինանսավորում հատկացվեց«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամովԻսպանիայում ցույցերը շարունակվում են. մեկ օրում 100 մարդ է ձերբակալվելԵրեխաների նկատմամբ uեռական բնույթի գործողություններ կատարողների նկատմամբ օրենքը կխստացվի. նախագիծԲա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե ՎարդանյանՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետՈ՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ ՇարմազանովՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանել սիգի ձկնկիթի արտահանման վրաՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Քաղաքականություն

«Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․

«Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է։

Կասկած չկա, որ իշխանական քարոզչամեքենան փորձելու է որպես դիվանագիտական մեծ հաջողություն ներկայացնել այսօր Դուբլինում Եվրոպական Քաղաքական համայնքի շրջանակներում անցկացված Հայաստանին նվիրված սեմինարը և այդ արդյունքում ընդունված հայտարարությունը։
Բայց եթե մի կողմ դնենք կեղծ պաթոսն ու ուշադիր կարդանք տողատակերը, պարզ կդառնա, որ սա ընդամենը հերթական դատարկ խոսքերի և Փաշինյանի վտանգավոր արկածախնդրության նոր ապացույցն է։
Մինչ մի քանի եվրոպացի պաշտոնյաները կշոյեն Փաշինյանի գլուխը գագաթնաժողովի միջանցքներում, այս քաղաքականության ծանր հաշիվը փակելու ենք մենք՝ շարքային հայաստանցիներս։
Ահա մի քանի փաստ, թե ինչ է իրականում թաքնված այս թղթի հետևում.

Դատարկ աթոռներ՝ «եվրոպական մեծ աջակցության» փոխարեն։

Այնքան խոսեցին «դեպի Եվրոպա շրջադարձից», բայց իրականում ԵՄ 27 երկրների առաջնորդների մեծ մասը նույնիսկ չէր էլ բարեհաճել գալ այդ հանդիպմանը ( ներկ էին ընդամենը 3-ը, մեկ այլ 3 էլ աջակցել են) ։ Ստացվում է՝ մենք քանդում ենք մեր ավանդական կապերը՝ ընդամենը մի քանի եվրոպացի պաշտոնյայի ժպիտին արժանանալու համար։

Լռություն՝ մեր Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի մասին։
Հայտարարության մեջ ողջունում են Ադրբեջանի հետ բանակցությունները, բայց ոչ մի բառ չկա այն մասին, որ Բաքուն բացահայտ պահանջում է փոխել մեր Սահմանադրությունը։ Չխոսելով սրա մասին և գովելով դրան պատրաստ իշխանությանը՝ Եվրոպան փաստացի կանաչ լույս է վառում մեր ներքին գործերին ու ինքնիշխանությանը միջամտելու և Ալիևի նկրտումների համաև։

«Խաղաղություն»՝ միայն մեր զիջումների հաշվին։

Տեքստում որևէ բառ չկա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի, Բաքվում պահվող մեր գերիների կամ Հայաստանի օկուպացված տարածքների մասին։ Այն, ինչ Բրյուսելն ու Փաշինյանն անվանում են «խաղաղություն», իրականում Բաքվի ու Անկարայի թելադրած պայմանների անվերապահ կատարումն է։

Երկակի ստանդարտներ՝ ընտրությունների հարցում։
Ասում են՝ 5 ամիս առաջվա ընտրություններն անցան ռուսական միջամտության պայմաններում։ Բայց ինչո՞ւ են լռում, որ հենց իրենք՝ արևմտյան առաջնորդներն էին ընտրություններից առաջ գալիս Հայաստան, գումարներ խոստանում ու բացահայտ աջակցում իշխանությանը՝ ինչը նույնիսկ օտարերկրյա դիտորդներն արձանագրեցին որպես անհավասար պայմանների ստեղծում։ Էլ չխոսենք վարչական ռեսուրսի չարաշահման ու ընդդիմության հանդեպ ճնշումների և հետապնդումների մասին, որոնց վրա Եվրոպան պարզապես աչք է փակում։

Տնտեսական փակուղու սպառնալիք՝ առանց ելքի։
Հենց իրենք են գրել, որ Ռուսաստանը փակել է մեր ապրանքների ճանապարհն ու սպառնում է գազի հարցով։ Իսկ ի՞նչ են առաջարկում դրա դիմաց՝ ընդամենը 5 մլն € արճողությամբ եվրոպական մաքսատուրքերի զեղչե՞ր։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր արտադրանքը մի գիշերում չի կարող մտնել խիստ ստանդարտներով եվրոպական շուկա։ Իսկ ձմեռը դռան շեմին է, ու կառավարությունը չունի գազի մատչելի այլընտրանք։ Ավելին, չկա անգամ որևէ հստակ խոստում կամ պարտավորություն կոմպենսացնելու Հայաստանի ծանր և անխուսափելի տնտեսայան և սոցիալական վնասները։

Օդում կախված «ձգտումներ»՝ անվտանգության փոխարեն։

«Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով» սահման չես պահի։ Փաշինյանը քանդում է մեր անվտանգային համակարգը՝ դրա դիմաց ստանալով միայն սիրուն ձևակերպումներով թղթեր, որոնք որևէ իրավական ուժ չունեն։

Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բախման պոլիգոն։ Մեզ պետք է իշխանություն, որը կվարի խելացի, հավասարակշռված քաղաքականություն, կպաշտպանի մեր Սահմանադրությունն ու քաղաքացիների , այլ ոչ թե կսակարկի մեր արժանապատվությունը՝ եվրոպական մի քանի մայրաքաղաքների ծափահարությունների դիմաց։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
“Ձորաղբյուր” ՏԿՀ
12.11.2026»։