Ուիթքոֆը հայտարարել է Պուտինի հետ հանդիպումից հետո ձեռք բերված առաջընթացի մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում առաջընթաց է գրանցվել, և համաձայնեցվել է եռակողմ բանակցությունների նոր փուլ անցկացնել։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Ուիթքոֆի խոսքով՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլին կմասնակցեն նաև եվրոպացիները։
Նա նաև նշել է, որ ռազմագերիների փոխանակումից բացի, քննարկվել են այլ հումանիտար հարցեր, որոնց մասին կհայտարարվի առաջիկայում։