Ջահերով երթի մասնակիցներն այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի մասնակիցները այրեցին Ադրբեջանի դրոշը: Ամեն տարի ակցիայի մասնակիցները, երթից առաջ, այրում են Թուրքիայի դրոշը: Այս անգոմ Ազատության հրապարակում նրանք այրեցին և’ Թուրքիայի, և’ Ադրբեջանի դրոշները:
Այնուհետև շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ:
Հիշեցնենք նաև, որ Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ պահանջատիրությանը նվիրված երթը կայանում է ամեն տարի ապրիլի 23-ին: