Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ավելի վաղ մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 9-րդ գագաթնաժողովի լիագումար նիստը։ Հանդիպումն անցկացվում է նոյեմբերի 12-ին՝ «Եվրոպա՝ ուժեղ, անվտանգ և փոխկապակցված» կարգախոսի ներքո։
Գագաթնաժողովին մասնակցում են եվրոպական առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ընդհանուր առմամբ հրավերներ են ստացել պետությունների և կառավարությունների 48 ղեկավարներ, ներառյալ՝ Նիկոլ Փաշինյանը։