Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Գարեգին Բ կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։
Վեհափառի եղբորորդի Համբարձում Ներսիսյանին դատարանը նշանակեց ազատազրկում երեք տարի հինգ ամիս ժամկետով և որոշեց պատիժը հետաձգել՝ մինչև վերջինիս երեխան դառնա վեց տարեկան։