Իսպանիայում ցույցերը շարունակվում են. մեկ օրում 100 մարդ է ձերբակալվել
Իսպանիայի տարբեր շրջաններում համազգային գործադուլի ընթացքում ձերբակալվել է առնվազն 100 մարդ: Բողոքի ակցիաներն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, ճանապարհների փակումներով և անկարգություններով։ Այս մասին հայտնում է Mundo թերթը։
Իսպանիայում չորեքշաբթի մեկնարկել է 24-ժամյա համազգային գործադուլը։ Մասնակիցները պահանջում են միջոցներ ձեռնարկել բնակարանային ճգնաժամը լուծելու, աշխատավարձերը բարձրացնելու և կյանքի թանկացումը զսպելու ուղղությամբ։
«Կատալոնիայի մայրաքաղաքը կրկին հայտնվել է անկարգությունների կենտրոնում․ ջարդվել են խանութների ցուցափեղկերը, տեղի են ունեցել բախումներ Կատալոնիայի ոստիկանության հետ։ Օրվա ընթացքում Իսպանիայի ամբողջ տարածքում ձերբակալվել է շուրջ 100 մարդ», – գրում է պարբերականը։