Հայաստանը Փաշինյանը չէ. ՌԴ Պետդումայի պատգամավոր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է առիթ գտնել՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելու համար։ Նրա գործողություններն ավելի շատ հիշեցնում են արևմտյան հովանավորների հրահանգով մանրակրկիտ բեմադրված ներկայացում։ Այս մասին РИА Новости-ին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալյոնա Արշինովան։
«Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքներն ավելի շատ հիշեցնում են ոչ թե ազգային շահերի պաշտպանություն, այլ արևմտյան հովանավորների հրահանգով մանրակրկիտ բեմադրված ներկայացում։ Փաշինյանը փորձում է առիթ գտնել՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խզելու համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Փաշինյանը հայ ժողովրդին զրկում է իր գլխավոր ռազմավարական բարեկամից՝ Ռուսաստանից։
«Հայաստանը Փաշինյանը չէ։ Հայ ժողովրդի համար ՀԱՊԿ-ից դուրս գալը նման է շարժվող գնացքից ինքնասպանության մղումով ցատկելուն»,- ընդգծել է Արշինովան։
Նա նշել է, որ հենց ՀԱՊԿ-ի երաշխավորած հավաքական անվտանգությունն է այսօր զսպում Կովկասում օտար ուժերի ռազմական նկրտումները։
«Չկատարելով իր պարտավորությունները՝ Հայաստանի վարչապետը բացահայտ հակազգային դիրքորոշում է դրսևորում։ Քանի դեռ Հայաստանի ժողովուրդը մնում է ՀԱՊԿ-ի հուսալի հովանու ներքո, տարածաշրջանը նոր թեժ կետի վերածելու արտաքին ուժերի փորձերը դատապարտված են ձախողման»,- եզրափակել է պատգամավորը։