ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Աբու Դաբիում Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության քննարկման մասին
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկել են հնարավոր պայմանավորվածությունների կայունության երաշխիքները, որոնց հիմքում կարող է դրվել Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորումը։
Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է РИА Новости-ն։
«Այս պահին կողմերի միջև վստահության վերականգնման մասին խոսելն անտեղի է։ Մենք հարցը նման կերպ չենք դնում։ Սակայն հնարավոր է կառուցել մի համակարգ, որը գործունակ կլինի և միևնույն ժամանակ թույլ կտա խուսափել անվերահսկելի էսկալացիայից՝ հաշվի առնելով երեկ և նախորդ օրը տեղի ունեցած քննարկումները։ Կարծում եմ՝ անհրաժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում դա հնարավոր է»,- նշել է դիվանագետը։