Արմեն Գրիգորյանն այս պահի դրությամբ եվրոինտեգրման հարցում ունի տարբերվող դիրքորոշում. ՔՊ պատգամավոր
հարցում ունի տարբերվող դիրքորոշում. ՔՊ պատգամավոր
«Ժողովրդավար հասարակությունում ամեն քաղաքացի, նախկին պաշտոնյա իր տարբերվող դիրքորոշումն ունի։ Պարոն Գրիգորյանն այս պահի դրությամբ ունի տարբերվող դիրքորոշում Եվրոպական ինտեգրման նկատմամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածին։
Նա նշեց, որ պետք է Արմեն Գրիգորյանին հարցնել, թե ինչու է հիմա այդ հոդվածը հապարակվել։
«Պարոն Գրիգորյանը քննարկումների ժամանակ գրեթե նույնական դիրքորոշում հայտնել է։ Ես, իհարկե, որոշ դրվագներով համաձայն չեմ, բայց էլի եմ ասում՝ պարոն Գրիգորյանը վստահելի գործընկեր է, ունի ելակետային կարևոր տեղեկատվություն, որի շուրջ իր մտքերն է արտահայտել»։
Հարցին՝ Արմեն Գրիգորյանը քաղաքական հա՞յտ է ներկայացում, այսպես ասած պետականակենտրոն ընդդիմությո՞ւն է ստեղծում, Ս. Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարող պարոն Գրիգորյանի փոխարեն պատասխանել այս հարցին, բայց էլի խնդիր չեմ տեսնում։ Ի՞նչ խնդիր կա, եթե պարոն Գրիգորյանը հայտ է ներկայացնում»։
Ս. Ղազարյանը նաև նշեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենք է ընդունել, որը շատ կարևոր է ու պետք է հաշտվել նոր իրականության հետ. «Եվրոպական ինտեգրացիոն գործընթացները մի այնպիսի փուլում են, որ անշրջելի են, ինստիտուցիոնալ հիմքերի վրա են»։