«Կթքեմ վրեդ, այ համբալ». ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկում է Մեսրոպ Մանուկյանի արտահայտությունը
ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր կրկին նիստ էր հրավիրել, այս անգամվա օրակարգը վերաբերում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին, ավելի կոնկրետ քննության առարկա է դարձել Մանուկյանի կողմից Աջափնյակի թաղապետին ուղղված «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը: Միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ Շինարարների փողոցի կրպակների ապամոնտաժման ժամանակ:
Հիշեցնենք՝ երեկ էլ հանձնաժողովը քննում էր Գեղամ Մանուկյանի վարքը։