Պետք է գա մի պահ, երբ տարածաշրջանի պետություններից մեկը վերջապես Բաքվին հստակ ասի՝ հանգիստ նստիր քո տեղը. ադրբեջանագետԿպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը և կձևավորվի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԴուք կամ գողական եք, կամ խուժան՝ որոշեք․ Բագրատ Սրբազանի դատի ժամանակ իրավիճակը լարվեց (տեսանյութ)Եթե ապրել ես, առավել ևս՝ մասնակցել ես պետական որոշումների կայացմանը, ապա այսօր միայն հայտարարելը, որ թագավորը մերկ է, դեռ բավարար չէ. Անանյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինԿառավարությունն աջակցություն կցուցաբերի Վայոց ձորի Արենի տեսակի առնվազն 800 տոննա խաղողի իրացման հարցում«Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի բացառապես Հայաստանի պետական շահերով». Վլադիմիր ՄարտիրոսյանՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Աբու Դաբիում Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապետության քննարկման մասինՊարեկները մեքենաների ապակիների լուսաթափանցելիության խախտման 198 արձանագրություն են կազմել (տեսանյութ)Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին պետական բյուջեից 2.4 մլրդ դրամ համաֆինանսավորում հատկացվեց«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամովԻսպանիայում ցույցերը շարունակվում են. մեկ օրում 100 մարդ է ձերբակալվելԵրեխաների նկատմամբ uեռական բնույթի գործողություններ կատարողների նկատմամբ օրենքը կխստացվի. նախագիծԲա դուք ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե ՎարդանյանՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետՈ՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը. Թուրքիա՞ն է. Էդուարդ ՇարմազանովՀայաստանը ժամանակավոր արգելք է սահմանել սիգի ձկնկիթի արտահանման վրաՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Հայաստանը Փաշինյանը չէ. ՌԴ Պետդումայի պատգամավոր
Մեզ ձայնից զրկեցին այնտեղ, որտեղ բոլորը շատ բարձր լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն Սիմոնյանը ռուսերենով գրառում է արելԲողոքի ակցիա՝ Մատենադարանի մոտ․ ի՞նչ են պահանջում քաղաքացիները (ուղիղ)Արմեն Գրիգորյանն այս պահի դրությամբ եվրոինտեգրման հարցում ունի տարբերվող դիրքորոշում. ՔՊ պատգամավոր«Կթքեմ վրեդ, այ համբալ». ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկում է Մեսրոպ Մանուկյանի արտահայտությունըՔաղաքացին կազատվի իր սեփականության հասցեի անհամապատասխանությունները վերացնելու պարտականությունից. նախագիծՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի. ստիպել ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպանի ահազանգըՍանկտ Պետերբուրգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով բարձրաստիճան զինվորական է սպանվել«Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք». Արմեն Աշոտյանը կարևորում է ընդդիմութան շրջանում ներքին հրմշտոցները կանխարգելելըԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Վարդան Վարդանյանն էր թելադրում, կողքից էլի մարդիկ կային. Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալ (տեսանյութ)
Գորիսում դպրոցական է մահացել
Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշանԻսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող հիվանդանոցինԳեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է դպրոցների տնօրեններից կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Մատվիենկոն Արցախի հարցով Երևանի դժգոհությունը որակել է որպես պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հարց չի քննարկվել«Ժողովրդի նյարդային լինելը հասկանում եմ, բայց ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց ու հեռացավ (տեսանյութ)
Մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության վերաբերյալ ՀՖՖ-ն նոր պարզաբանում է տարածել
Փաշինյանի տեսանյութերը լայն արձագանք են գտել ԹուրքիայումԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ՀԷՑ-ի հետ հուշագիր է ստորագրվել«Կալանքը պիտի կիրառվի բացառիկ դեպքում, ՔԿՀ-ներում տեղ չկա». Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էՈւղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով կարևոր հարցաքննություններ ենՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ժամանեցին Մոսկվա՝ Պուտինի հետ քննարկելու Աբու Դաբիի բանակցությունների արդյունքները
Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ
Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՀամբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձելԳազամատակարարման վթարային դադարեցում Նոր Հաճնում և Նոր ԳեղիումԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը. ներկա են միայն ՔՊ-ականներըՍա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ բարձրագոչ աղմուկի օգնությամբ «տեխնիչնի» մտնել մարդկանց գրպանը. Զուրաբյանը համեմատել է նոր անձնագրերի գները տարբեր երկրների հետ
Հասարակություն

Կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը և կձևավորվի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազա

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Գործադիրը հավանության է արժանացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին: Արդյունքում կպարզեցվի անշարժ գույքի հասցեավորման գործընթացը, կնվազեցվի ավելորդ վարչարարությունը և կապահովվի հասցեների վերաբերյալ միասնական, ամբողջական, հավաստի և գործող ստանդարտներին համապատասխան պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազայի ձևավորումը։

Օրենքի կարգավորումները հնարավորություն կտան հասցեավորման հետ կապված խնդիրները լուծել ոչ միայն քաղաքացու դիմումի հիման վրա, այլև անշարժ գույքի պետական ռեգիստրի և հասցեավորումն իրականացնող լիազոր մարմինների նախաձեռնողական համագործակցության միջոցով։ Արդյունքում՝ արդեն իսկ գրանցված անշարժ գույքերի հասցեների անհամապատասխանությունները հնարավոր կլինի վերացնել առանց քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ առաջացնելու։

Նախագծի ընդունումը կնպաստի նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների հստակեցմանը, ժամկետների պահպանման ապահովմանը։

Ընդհանուր առմամբ, կձևավորվի հասցեների կառավարման ավելի արդյունավետ, կանխատեսելի և թվայնացված համակարգ, որը կնպաստի անշարժ գույքի պետական գրանցման գործընթացների պարզեցմանը, տվյալների որակի բարձրացմանը և քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար առավել հստակ վարչարարական միջավայրի ձևավորմանը։ 

«Մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ունենալ կենտրոնական շտեմարան և հետո օրենսդրորեն կարգավորել այն բոլոր ծառայություն մատուցողների հետ փոխադարձ հարաբերությունները, որոնք որ պետք է օգտվեն արդեն կենտրոնական շտեմարանից և այս տվյալները պետք է փոփոխվեն «լայվ» ռեժիմով կոնկրետ այն պահին, երբ օրինակ հենց փողոցի անվանափոխման խնդիր է առաջանում համայնքի մոտ և տեղի է ունենում փողոցի անվանափոխում շտեմարաններում», - նշել է Սուրեն Թովմասյանը: Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պլանավորվել է տարածական տվյալների և ենթակառուցվածքի լույսի ներքո ներդնել համակարգ, որտեղ «լայվ» ռեժիմներով կերևա կոնկրետ փոփոխությունները և երբ հասցեների փոփոխությունները կմուտքագրվեն հասցեների շտեմարան, անմիջապես այդ փոփոխությունները կարտապատկերվի Հայաստանի Հանրապետության ազգային գեոպորտալում և դա դառնալու է համընդհանուր գործիք, որից օգտվելու են և այն ստանալու է իրավական ուժ արդեն օրենսդրական հետագա կարգավորումների ժամանակ:

Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Մասսայական և թիրախային ծանուցման ռեժիմ պիտի զուգահեռ տանենք առաջ, որպեսզի քաղաքացիներին անհարմար չլինի: Նաև պետք է հասկանանք ինչ ստանդարտով ենք մենք ծանուցում ծառայություն մատուցողներին, որոնք օգտագործում են հասցեների մասսայական շտեմարանները»: