Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող հիվանդանոցին
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսում, «Նասեր» հիվանդանոցին հասցված ավիահարվածի հետևանքով ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի բրիգադի բարձրաստիճան հրամանատար Խալեդ Աբու Անզին։
Այս մասին հաղորդում է Ynet-ը:
Ավելի վաղ ՑԱՀԱԼ-ը հայտնել էր հիվանդանոցին հասցված հարվածի մասին՝ նշելով, որ թիրախում Խան Յունիսում գործող բրիգադի հրամանատարն ու մի քանի այլ զինյալներ են եղել։
Սակայն հարվածի արդյունքների վերաբերյալ տեղեկություն չէր հաղորդվել։