«Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը վերսկսվել է
Նախկինում արձանագրված խախտումները վերացնելու հիմքով, Սննդամթերքի անվտանության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, վերացվել է անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Խասիկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Կողբ բնակավայր, ապրանքանիշը՝ «Արեգակ»): Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։