«Կամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք». Արմեն Աշոտյանը կարևորում է ընդդիմութան շրջանում ներքին հրմշտոցները կանխարգելելըԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Վարդան Վարդանյանն էր թելադրում, կողքից էլի մարդիկ կային. Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով մեղադրյալ (տեսանյութ)
Գորիսում դպրոցական է մահացել
Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշանԻսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող հիվանդանոցինԳեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է դպրոցների տնօրեններից կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Մատվիենկոն Արցախի հարցով Երևանի դժգոհությունը որակել է որպես պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հարց չի քննարկվել«Ժողովրդի նյարդային լինելը հասկանում եմ, բայց ինձ գրում են՝ տարոսը քո երեխային». Գալյանը հուզվեց ու հեռացավ (տեսանյութ)
Մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության վերաբերյալ ՀՖՖ-ն նոր պարզաբանում է տարածել
Փաշինյանի տեսանյութերը լայն արձագանք են գտել ԹուրքիայումԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ՀԷՑ-ի հետ հուշագիր է ստորագրվել«Կալանքը պիտի կիրառվի բացառիկ դեպքում, ՔԿՀ-ներում տեղ չկա». Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿ«Նոր Զովք»-ի մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել էՈւղիղ․ Վալոդյա Գրիգորյանի գործով կարևոր հարցաքննություններ ենՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները ժամանեցին Մոսկվա՝ Պուտինի հետ քննարկելու Աբու Դաբիի բանակցությունների արդյունքները
Գեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿ
Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՀամբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձելԳազամատակարարման վթարային դադարեցում Նոր Հաճնում և Նոր ԳեղիումԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը. ներկա են միայն ՔՊ-ականներըՍա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ բարձրագոչ աղմուկի օգնությամբ «տեխնիչնի» մտնել մարդկանց գրպանը. Զուրաբյանը համեմատել է նոր անձնագրերի գները տարբեր երկրների հետՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակ՝ ցանկացած խնդրահարույց հարց բարձրաձայնելու հարցում. Անահիտ Մանասյան203 երթուղու՝ Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում «Կիլիկիա» ավտոկայանն է. Վաղարշապատի համայնքապետարանԱՄՆ-ն առաջարկում է Ուկրաինային գնալ տարածքային զիջումների և հրաժարվել Դոնբասից. ԶելենսկիԵրուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՇուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել
Սրան վաղն ասեն՝ Հյուսիսային Կորեային աջակցող հայտարարություն արա, այդպես էլ կանի՝ տեսակն ու գործի բնույթն է այդպիսին․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել
ՌԴ Դաշնության խորհրդում հայտարարել են` ՀՀ իշխանությունները «կրակի հետ են խաղում»՝ հեռանալով ՀԱՊԿ-իցԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի. «Հրապարակ»Պակիստանում պարեկային խմբի վրա հարձակման հետևանքով զոհվել է 10 ոստիկան, ոչնչացվել՝ 18 զինյալԲացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի․ «Ժողովուրդ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»
Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Փաշինյանը ժամանել է ԴուբլինՓաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել. «Հրապարակ»Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է․ «Ժողովուրդ»ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից. «Հրապարակ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու. «Հրապարակ»
Հասարակություն

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ՀԷՑ-ի հետ հուշագիր է ստորագրվել

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը համապատասխանաբար ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից:

Ստորագրման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, Աբովյանի պետական էներգետիկական քոլեջի տնօրեն Գագիկ Մեհրաբյանը:

Կողմերը կհամագործակցեն էներգետիկայի ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման, կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման և որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ: Աբովյանի պետական էներգետիկական քոլեջում նախատեսվում են մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ ուսումնագործնական միջավայրի և նյութատեխնիկական բազայի արդիականացում՝ ներառյալ ժամանակակից լաբորատորիաների, ուսումնական սարքավորումների և գործնական ուսուցման համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը: Կմշակվեն աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր, կընդլայնվեն դուալ կրթության հնարավորությունները՝ ապահովելով սովորողների գործնական հմտությունների զարգացումը, արտադրական միջավայրում ուսումնառությունը և գործատուի մասնակցությունը կրթական գործընթացում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ կարևորելով այն հանգամանքը, որ նախաձեռնողը ոլորտի կարևորագույն կառույցն է: «Թեև քոլեջը տեղակայված է Աբովյանում, բայց այն պատրաստում է մեր ամբողջ հանրապետության ամենակարևոր ոլորտներից մեկը սպասարկող մասնագետների, և իսկապես, օրվա խնդիր է այս օրգանական կապի ստեղծումը: Մենք մեծ աշխատանք ենք սկսում, որի կրթական ծրագրերը պետք է լինեն էներգետիկ ոլորտի համար կարևոր բովանդակությամբ ու վերջնարդյունքներով»,- ասել է նախարարը: Նա հույս է հայտնել, որ համագործակցության այս ձևաչափն օրինակելի կլինի այլ գործընկերների համար ևս:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Կառավարության ծրագրով նախատեսվում է 30 քոլեջների կառուցում, վերակառուցում, նոր գույքով հագեցում, և Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը ևս այս ցանկում է: Նպատակն է ունենալ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող հագեցված միջավայր ու բարձրակարգ մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատություն: Այս համատեքստում կարևորվել է նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքով սահմանված՝ աշխատանքի վրա հիմնված կրթության զարգացումը, ինչին էլ միտված է նաև հուշագրի ստորագրումը: Նախարարը հիշատակել է նաև գերակա ուղղություններով սովորողներին տրամադրվող 50.000 դրամի չափով կրթաթոշակի սահմանումը՝ որպես մոտիվացիա ուսանողների համար:

«Սա մասնագիտացված միակ քոլեջն է էներգետիկայի ոլորտում և մեզ համար ակնհայտ է, որ մասնագիտական ներուժի բավականին մեծ պակաս ունենք հենց նաև ՀԷՑ-ում։ Այս հուշագիրը զարգացման նոր շրջափուլ կբացի քոլեջի համար»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար: Նա հաստատել է իր պատրաստակամությունը ընդլայնելու ծրագրերի շրջանակը տարբեր ձևաչափերով՝ մինչև նույնիսկ կրթաթոշակների տրամադրում, որը կարևոր է սովորողների մոտիվացիայի բարձրացման նաև ՀԷՑ-ում աշխատելու հեռանկարի առումով:

Հուշագիրը ստորագրվել է՝ առանձնակի կարևորելով ՀԷՑ-ի մասնագիտական ներուժի, տեխնիկական հնարավորությունների և գործնական փորձի ներգրավումը մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացում: Շեշտադրված է նաև մանկավարժական աշխատողների և ոլորտի մասնագետների կարողությունների զարգացումը՝ ներառյալ վերապատրաստումների, մասնագիտական փոխանակումների և փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։