Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերին պետական բյուջեից 2.4 մլրդ դրամ համաֆինանսավորում հատկացվեց
«Համայնքների ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 434 մլն դրամով համաֆինանսավորման կառավարության որոշման նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 22 համայնքի 34 սուբվենցիոն ծրագիր
Ըստ մարզերի թվարկելով ծրագրերի քանակ՝ Խուդաթյանն ասաց. որ Արարատի մարզում կհամաֆինանսավորվի 4 ծրագիր, Արմավիրի մարզում՝ 7, Գեղարքունիքում՝8, Լոռու Մարզում՝ 4, Կոտայքի մարզում 2, Շիրակի մարզում՝1, Սունիքի մարզում՝ 5 և Տավուշի մարզում՝ 3։
Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում(նիստը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը) Խուդաթյանը չթվարկեց բոլոր ծրագրերը, այլ ընդհանուր նկարագրեց կատարվող աշխատանքները։
Նախարարը առանձնացրեց Բյուրեղավանի մարզադպրոցի և Մեղրի համայնքի Նռնաձորի մանկապարտեզի կառուցումը։
Խուդաթյանը նաև նշեց, որ տարվա սկզբից սուբվենցիոն ծրագրերին պետության համաֆինանսավորումը կազմում է 17.6 մլրդ դրամ և մինչև տարեվերջ կհասցվի 30 մլրդ-ի։