ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը. ներկա են միայն ՔՊ-ականները
Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովում արտահերթ նիստ է ընթանում։ Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Այն իրենից ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Նիստին ներկա են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները։
Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ասաց, որ արտահերթ նիստ գումարելու անհրաժեշոտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ազգային ժողովը 2026 թ. հոկտեմբերի 26-ին ընդունել է ԹՐԻՓՓ վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, ինչով պայմանավորված մեկնարկելու են նախագծի իրականացման համար նախատեսված ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները։
«Այս աշխատանքները շրջանակային համաձայնագրին համապատասխան իրականացնելու համար անհրաժեշտ են մի շարք օրենքներում համապատասխան փոփոխությունների ընդունում, ինչի մասին նշված է հենց համաձայնագրով։
Այս փոփոխություններն իրավական առումով կապահովեն գործընթացի իրականացումը, կազմակերպության հիմնումը սահուն և կարճ ժամկետներում, ինչը թույլ կտա առաջ մղել ԹՐԻՓՓ-ի ծրագիրը»։