Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էՇուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել
Սրան վաղն ասեն՝ Հյուսիսային Կորեային աջակցող հայտարարություն արա, այդպես էլ կանի՝ տեսակն ու գործի բնույթն է այդպիսին․ Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացել
ՌԴ Դաշնության խորհրդում հայտարարել են` ՀՀ իշխանությունները «կրակի հետ են խաղում»՝ հեռանալով ՀԱՊԿ-իցԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի. «Հրապարակ»Պակիստանում պարեկային խմբի վրա հարձակման հետևանքով զոհվել է 10 ոստիկան, ոչնչացվել՝ 18 զինյալԲացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի․ «Ժողովուրդ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»
Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Փաշինյանը ժամանել է ԴուբլինՓաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել. «Հրապարակ»Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է․ «Ժողովուրդ»ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից. «Հրապարակ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու. «Հրապարակ»Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. «Հրապարակ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ջարդերով և խանութների թալանովՄենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե ՄելիքյանG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըԵրկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքներիԹուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան ՄիջերկրականումNASA-ն և «Ռոսկոսմոսը» երկարաձգել են Միջազգային տիեզերակայանում համատեղ թռիչքների համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԻրանը սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին՝ ներկայացված պահանջների վերաբերյալ․ ՂալիբաֆՀՖՖ-ն պարզաբանել է «Հանրապետական» մարզադաշտում թուրք նկարահանողների ներկայության հարցը«Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումըԷրդողանը հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման մասինՆիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԻռլանդիաՌուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարքԳերմանիայում չեն բացառել Մերցի և Պուտինի բանակցությունները Աբու Դաբիում խորհրդակցություններից հետոԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրներըՕսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքովԻրանը չի ստացել ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանը Հորմուզի նեղուցի բացման յոթ պայմանների վերաբերյալՎահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքըՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը. մանրամասներ«Շառլ» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային. չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, դպրոցներն ու խանութները փակվել ենՊուտինի հետ հանդիպումից հետո Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Դուբլին՝ Զելենսկու հետ բանակցություններիԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին․ կազմվել է արձանագրություն
Մամուլ

Շուրջ մեկ ժամ անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստացել

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է.

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված 46-ամյա Արսեն Գեւորգյանը նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում վատ է զգացել, եւ ՔԿՀ ժամանած շտապօգնությունը մեկ ժամ անց արձանագրել է նրա մահը։ Ընդդիմադիր գործչի մահվան շուրջ հանրային աղմուկն ու իշխանությունների հասցեին ուղղված քննադատությունները քանի օր է՝ չեն դադարում։ Գեւորգյանի փաստաբանները հայտարարեցին, որ բժիշկները կալանավորվածին են մոտեցել մահվանից հետո, մինչ այդ ՔԿՀ բուժակն է միայն փորձել օգնել` ապարդյուն: Քրեակատարողական ծառայությունը հրապարակեց ժամանակագրություն, որտեղ ներկայացված է, թե երբ է վատ զգացել ընդդիմադիր գործիչը, երբ են հասել բժիշկները, երբ է արձանագրվել կենսաբանական մահը: Արսեն Գեւորգյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանին խնդրեցինք մեկնաբանել ՔԿԾ-ի հրապարակած ժամանակագրությունը եւ ներկայացնել իր գնահատականը։

«Մենք այս պահին չունենք տեսախցիկների զննության արձանագրությունները, բայց եթե նայում ենք Քրեակատարողական ծառայության հրապարակած տեղեկատվությանը եւ ժամային համադրություն ենք անում, ապա հետեւյալ պատկերն է ստացվում։ Ըստ հրապարակված տվյալների՝ ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին եւ զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչեւ ժամը 07:38-ը, այսինքն՝ 1 րոպե։ Ժամը 07:40-ին ծառայողը եւս մեկ անգամ մոտենում է խցին եւ զրուցում մինչեւ ժամը 07:41-ը, այսինքն՝ 1 րոպե։ Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին, այստեղ ահազանգը կա, որ մարդն իրեն վատ է զգում։ Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, եւ բուժքույրը մուտք է գործում ներս, 1 րոպե հետո, այսինքն, գալիս է բուժքույրը, 2 րոպե հետո՝ ժամը 07:45-ին, բուժքույրը դուրս է գալիս խցից՝ շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։ 07:51-ին ծառայողը եւս մեկ անգամ բացում է խուցը, եւ բուժքույրը գտնվում է այնտեղ մինչեւ ժամը 07:58-ը՝ 7 րոպե։ 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։ Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։ Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։ Ժամը 08:27-ից մինչեւ 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը։

Հիմա այս պարզ ժամային, ժամանակագրական վերլուծությունն ի՞նչ է ներկայացնում։ Այն, որ առնվազն առաջին ահազանգը եղել է 07:37-ին, այսինքն՝ 07:37-ից մինչեւ 08:33-ը՝ շուրջ մեկ ժամ, անձը համապատասխան բժշկական օգնություն չի ստանում։ Միգուցե այդ ընթացքում նրան տեղափոխեին հիվանդանոց, եւ հնարավոր լիներ փրկել նրա կյանքը։ Այս եզրահանգումը ոչ թե ենթադրություն է, այլ իրենց տված տեղեկատվության հիման վրա արված գնահատական։ Այդ պարզ վիճակն է. մարդն իրեն վատ է զգացել, քրեակատարողական ծառայության աշխատակիցը կանչել է բուժքրոջը․․․ Վերջին հաշվով, ՔԿՀ-ում գտնվում են բազմաթիվ անձինք, մարդիկ, որոնք ունեն որոշակի հիվանդություններ կամ ուղեկցող հիվանդություններ, այդ մարդկանց գոնե բժշկական սպասարկումը, որը նախատեսված է Սահմանադրությամբ, պետք է ապահովվի: Ինչո՞ւ բժիշկ չեք պահում։ Միգուցե բժիշկն այնպիսի քայլեր կատարի, որոնց շնորհիվ հնարավոր լինի փրկել մարդու կյանքը։ Բնականաբար, դեռ նախաքննության սկզբնական փուլն է, մենք պետք է հասկանանք՝ ով է մեղավոր եւ ինչի համար է պատասխանատու»։

Ըստ փաստաբանի՝ անձը կալանավորման պահից գտնվում է պետության հոգածության ներքո․ «Նրա անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուն պետությունն է՝ ի դեմս ՔԿԾ-ի, շտապօգնության եւ մնացյալ այլ ծառայությունների։ Հիմա, եթե պետությունը չի կարող հոգալ... Քննիչը երկու ամսով կալանքի միջնորդություն է ներկայացնում դատարան, բայց 15 օր հետո նախաքննությունն ավարտվում է։ Բայց սրա տրամաբանությունը որտե՞ղ նայենք։ Նույն պետությունը, որն ունի պոզիտիվ պարտականություն՝ քաղաքացիների իրավունքների հարգման հարցում, ո՞նց է լինում, որ մտնում է, կալանք է ուզում, ապա նախաքննությունն ավարտում։ Նախաքննական մարմինն ի սկզբանե անձին խոշտանգելու դիտավորություն է ունեցել, ինքը գիտեր, չէ՞, որ 15 օր հետո նախաքննության ավարտ է հայտարարելու»։