Բացառիկ. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների գլխին սուր է կախված․ իշխանությունը ՀԷՑ-ի գործով նոր թիրախնե՞ր ունի․ «Ժողովուրդ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները. «Հրապարակ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»
Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Փաշինյանը ժամանել է ԴուբլինՓաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել. «Հրապարակ»Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է․ «Ժողովուրդ»ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից. «Հրապարակ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու. «Հրապարակ»Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. «Հրապարակ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ջարդերով և խանութների թալանովՄենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե ՄելիքյանG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըԵրկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքներիԹուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան ՄիջերկրականումNASA-ն և «Ռոսկոսմոսը» երկարաձգել են Միջազգային տիեզերակայանում համատեղ թռիչքների համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԻրանը սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին՝ ներկայացված պահանջների վերաբերյալ․ ՂալիբաֆՀՖՖ-ն պարզաբանել է «Հանրապետական» մարզադաշտում թուրք նկարահանողների ներկայության հարցը«Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումըԷրդողանը հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման մասինՆիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԻռլանդիաՌուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարքԳերմանիայում չեն բացառել Մերցի և Պուտինի բանակցությունները Աբու Դաբիում խորհրդակցություններից հետոԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրներըՕսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքովԻրանը չի ստացել ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանը Հորմուզի նեղուցի բացման յոթ պայմանների վերաբերյալՎահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքըՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը. մանրամասներ«Շառլ» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային. չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, դպրոցներն ու խանութները փակվել ենՊուտինի հետ հանդիպումից հետո Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Դուբլին՝ Զելենսկու հետ բանակցություններիԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին․ կազմվել է արձանագրություն
Իշխանական խոհանոցում աթոռակռիվ է. Աննա Հակոբյանի ազդակը, Ալեն Սիմոնյանի քայլը և Տիգրան Ավինյանի համար տհաճ իրականությունը
Քնեսեթի առանցքային հանձնաժողովում Նեթանյահուի և Այզենկոտի դաշինքները ստացել են 9-ական տեղ, արաբական կուսակցությունները՝ 4ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելԿրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացըԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպըԵթե ​​ՀՀ-ն վճարի անդամակցության վճարները՝ կկարողանա վերականգնել իր քվեարկության իրավունքը ՀԱՊԿ-ում
Մամուլ

Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել Աշխատանքային օրենսգրքում և «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։ Աշխատանքային օրենսգրքում առաջարկվում է կատարել մի շարք հիմնական փոփոխություններ ու լրացումներ։ Այսպես՝ օտարերկրացիների, ինչպես նաև Հայաստանում փախստականի կամ ապաստան հայցողի հետ թղթային եղանակով կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում հստակեցվում է, որ օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթն ստանալուց հետո սահմանված ժամկետում աշխատանքային պայմանագիրը համապատասխան թվային համակարգ է մուտքագրում գործատուն, սեզոնային և ժամանակավոր աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ դրույթներում հստակեցվում է, որ պայմանագրի լուծումը վերաբերում է հենց դրա գործողության ժամկետը լրանալու հիմքին, և համապատասխան ծանուցումը կատարվում է այդ հիմքով պայմանագիրը լուծելու դեպքում։ Նախատեսվում է հստակ սահմանել այն դեպքերը, որոնց նկատմամբ գործատուի և աշխատակցի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխման հնարավորությունը չի կարող կիրառվել, մասնավորապես, առաջարկվում է բացառել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի վերափոխելու հնարավորությունը։ Նախատեսվում է բացառել նաև աշխատավարձի չափի նվազեցումը՝ որպես 105.1 հոդվածով նախատեսվող՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ աշխատանքի էական պայմանների փոփոխության դեպք։

Նախատեսվում է կարգավորել մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ընթացքում հղիության և ծննդաբերության արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության դեպքերը՝ ապահովելով համապատասխան նպաստների վճարումը և բացառելով նույն ժամանակահատվածի համար կրկնակի հատուցման տրամադրումը։

Նախագծով կատարելագործվում է առանձին կատեգորիայի աշխատողների աշխատաժամանակի կազմակերպման կարգավորումը։ Համապատասխան կատեգորիայի աշխատողների համար աշխատաժամանակի օրական տևողությունը կարող է սահմանվել 12 կամ 24 ժամ՝ տվյալ աշխատողի համար սահմանելով այդ տևողություններից միայն մեկը։ Միաժամանակ, երկու տարբերակների դեպքում էլ պահպանվում է շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի միջին տևողության՝ առավելագույնը՝ 48 ժամ սահմանափակումը։

Նախատեսվում է դպրոցական օրերին մինչև 15 տարեկան անձանց աշխատանքի ներգրավման համար սահմանել օրական առավելագույնը երկու ժամ տևողություն, ինչպես նաև վերանայել առանձին տարիքային խմբերի համար սահմանված աշխատանքային ժամերի առավելագույն տևողությունները։ Վերանայվում և հստակեցվում են հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման վերաբերյալ կարգավորումները վաղաժամ ծննդաբերության դեպքերի համար։ Նախատեսվում է ուղիղ ամրագրել, որ աշխատողի աշխատավարձը փոխանցվում է աշխատողի անվամբ բացված բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին։

Նախագծով հստակեցվում է, որ ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, և գործատուն չի կարող մերժել աշխատողի՝ ծնողական ժամից օգտվելու իրավունքը։ Միաժամանակ, հաշվի առնելով այն դեպքերը, երբ աշխատողի կողմից նշված ժամանակահատվածում աշխատավայրից բացակայությունը, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված, կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, նախատեսվում է գործատուի կողմից նույն աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված սահմանելու հնարավորություն։ Նաև հաշվի առնելով ծնողական ժամի՝ որպես աշխատանքային օրվա ընթացքում աշխատավայրից կարճատև բացակայության իրավական երաշխիքի բնույթը, ինչպես նաև դրա կիրառման համաչափությունն ապահովելու անհրաժեշտությունը, նախատեսվում է, որ ծնողական ժամից օգտվելու իրավունք չի ունենա այն աշխատողը, որի աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում 6 ժամը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում