Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»
Չեմ վերցնելու ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան
Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Փաշինյանը ժամանել է ԴուբլինՓաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել. «Հրապարակ»Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է․ «Ժողովուրդ»ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից. «Հրապարակ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու. «Հրապարակ»Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. «Հրապարակ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ջարդերով և խանութների թալանովՄենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե ՄելիքյանG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըԵրկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքներիԹուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան ՄիջերկրականումNASA-ն և «Ռոսկոսմոսը» երկարաձգել են Միջազգային տիեզերակայանում համատեղ թռիչքների համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԻրանը սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին՝ ներկայացված պահանջների վերաբերյալ․ ՂալիբաֆՀՖՖ-ն պարզաբանել է «Հանրապետական» մարզադաշտում թուրք նկարահանողների ներկայության հարցը«Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումըԷրդողանը հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման մասինՆիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԻռլանդիաՌուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարքԳերմանիայում չեն բացառել Մերցի և Պուտինի բանակցությունները Աբու Դաբիում խորհրդակցություններից հետոԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրներըՕսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքովԻրանը չի ստացել ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանը Հորմուզի նեղուցի բացման յոթ պայմանների վերաբերյալՎահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքըՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը. մանրամասներ«Շառլ» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային. չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, դպրոցներն ու խանութները փակվել ենՊուտինի հետ հանդիպումից հետո Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Դուբլին՝ Զելենսկու հետ բանակցություններիԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին․ կազմվել է արձանագրություն
Իշխանական խոհանոցում աթոռակռիվ է. Աննա Հակոբյանի ազդակը, Ալեն Սիմոնյանի քայլը և Տիգրան Ավինյանի համար տհաճ իրականությունը
Քնեսեթի առանցքային հանձնաժողովում Նեթանյահուի և Այզենկոտի դաշինքները ստացել են 9-ական տեղ, արաբական կուսակցությունները՝ 4ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելԿրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացըԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպըԵթե ​​ՀՀ-ն վճարի անդամակցության վճարները՝ կկարողանա վերականգնել իր քվեարկության իրավունքը ՀԱՊԿ-ումԿայացել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի արտագնա նիստըՏիգրան Խաչատրյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցըՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը Մոսկվայի գագաթնաժողովում չի բարձրացվել․ ՄասադիկովՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել
Մամուլ

«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Երևանյան անվերջանալի խցանումների շուրջ հանրային լայն քննարկումների ֆոնին ակտիվացել են նաև վրացական սոցցանցերում դժգոհությունները՝ կապված Թբիլիսիում ուղևորահոսքի կառավարման լուրջ դժվարությունների հետ։ Դրա ապացույցն է երեկ տարածված լուսանկարը։ Լուսանկարն արվել է երեկ առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Սադգուրիս մոեդանի» (Կայարանամերձ հրապարակ) կայարանում։ Հրապարակման հեղինակը գրում է. «Այս ինչ է կատարվում... Չենք կարողանում անգամ տեղաշարժվել»։ Մարդկանց անվերջանալի հոսքն ու կաթվածահար վիճակը ոչ միայն մեկ կայարանի, այլև տարածաշրջանային ու գլոբալ քաղաքային ենթակառուցվածքների ընդհանուր պատկերն է:

 Վերջին տարիներին ավտոմեքենաների գնային բոլոր սեգմենտների հասանելիությունը՝ էժան, երկրորդային շուկայի մոդելներից մինչև բյուջետային նոր մեքենաներ, հանգեցրել է նրան, որ աշխարհի խոշոր քաղաքները փաստացի ծանրաբեռնվել են մետաղական զանգվածով: Ավտոմեքենան դարձել է հասանելի գրեթե բոլոր հասարակական խավերի համար, ինչի հետևանքով փողոցներում խցանումները հասել են օրհասական մակարդակի։

Սա ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային ֆենոմեն է։ Օրինակ՝ Տոկիոյի մետրոպոլիտենում առավոտյան պիկ ժամերին ծանրաբեռնվածությունն այնքան բարձր է, որ տասնամյակներ շարունակ գործում է հատուկ «օշիյա» (հրողներ) հաստիքը՝ մարդկանց վագոններ մղելու համար: Մեխիկոյում և Սան Պաուլույում փողոցային խցանումներն այնքան անվերջանալի են, որ վարորդները օրական 3-4 ժամ են կորցնում ճանապարհին, իսկ երբ փորձում են օգտվել մետրոյից, բախվում են կայարաններ մտնելու համար հարյուրավոր մետրեր ձգվող հերթերի: Անգամ Լոնդոնում կամ Նյու Յորքում, որտեղ հասարակական տրանսպորտի ցանցը հսկայական է, ավտոմեքենաների քանակի աճն ու պիկ ժամերի ուղևորահոսքերը պարբերաբար կաթվածահար են անում կենտրոնական հանգույցները:

Երբ վարորդները, հոգնելով ժամերով խցանումների մեջ մնալուց, փորձում են անցնել հասարակական տրանսպորտին, բախվում են մեկ այլ ծայրահեղության։ Մետրոպոլիտենն ու վերգետնյա տրանսպորտը պարզապես ի վիճակի չեն լինում միանգամից սպասարկելու այդպիսի հսկայական զանգվածներին։

Այսօր ամբողջ աշխարհում ուղևորահոսքերի և տրանսպորտային հոսքերի կառավարումը դարձել է ամենալուրջ մարտահրավերներից մեկը: Թբիլիսիի մետրոյի այս կադրը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ առանց տրանսպորտային համակարգերի արմատական վերանայման և պլանավորման, քաղաքային շարժունակությունը կանգնում է ամբողջական կոլապսի առջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում