ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու. «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է
Այսօր խորհրդարանը կառավարության առաջարկով արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն է։ Թե ինչով է հրատապ այս նախագծի ընդունումն արտահերթով՝ հաշվի առնելով այն, որ հաջորդ շաբաթ հերթական նիստն է գումարվելու, դժվար է ասել: Ասում են՝ այն ԹՐԻՓՓ-ն արժեւորելու նպատակ է հետապնդում։
Բանն այն է, որ առաջարկվող նախագիծը վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, ավելի ճիշտ՝ Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրի հիման վրա ստեղծված ընկերությունների նկատմամբ օրենքի որոշ դրույթների կիրառման առանձնահատկություններ սահմանելուն։