Փաշինյանին Անթալիայում իսկական «ինքնիշխան ղեկավարին» վայել ընդունելություն են ցուցադրել. «Հրապարակ»Փաշինյանի նյարդերը դեռ չե՞ն հասել «Գլինկա մոլի» եղբայրներին․ թիկնազորով շրջելու ավանդույթը շարունակվում է․ «Ժողովուրդ»ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից. «Հրապարակ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու. «Հրապարակ»Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. «Հրապարակ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ջարդերով և խանութների թալանովՄենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե ՄելիքյանG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըԵրկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքներիԹուրքիան թույլատրել է ֆրանսիական նավի աշխատանքներն Արևելյան ՄիջերկրականումNASA-ն և «Ռոսկոսմոսը» երկարաձգել են Միջազգային տիեզերակայանում համատեղ թռիչքների համաձայնագիրըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԻրանը սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին՝ ներկայացված պահանջների վերաբերյալ․ ՂալիբաֆՀՖՖ-ն պարզաբանել է «Հանրապետական» մարզադաշտում թուրք նկարահանողների ներկայության հարցը«Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումըԷրդողանը հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակման մասինՆիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ԻռլանդիաՌուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում խոցել են ուկրաինական 85 անօդաչու թռչող սարքԳերմանիայում չեն բացառել Մերցի և Պուտինի բանակցությունները Աբու Դաբիում խորհրդակցություններից հետոԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրներըՕսիպյանի գույքի բռնագանձման գործով մաս է առանձնացվել ու մերժվել՝ ակնհայտ անհիմն լինելու հիմքովԻրանը չի ստացել ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանը Հորմուզի նեղուցի բացման յոթ պայմանների վերաբերյալՎահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքըՀԱՊԿ երկրների առաջնորդներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը. մանրամասներ«Շառլ» փոթորիկը հարվածել է Պորտուգալիային. չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, դպրոցներն ու խանութները փակվել ենՊուտինի հետ հանդիպումից հետո Քուշներն ու Ուիթքոֆը կմեկնեն Դուբլին՝ Զելենսկու հետ բանակցություններիԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին․ կազմվել է արձանագրություն
Իշխանական խոհանոցում աթոռակռիվ է. Աննա Հակոբյանի ազդակը, Ալեն Սիմոնյանի քայլը և Տիգրան Ավինյանի համար տհաճ իրականությունը
Քնեսեթի առանցքային հանձնաժողովում Նեթանյահուի և Այզենկոտի դաշինքները ստացել են 9-ական տեղ, արաբական կուսակցությունները՝ 4ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելԿրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաՓաշինյանն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացըԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավ«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպըԵթե ​​ՀՀ-ն վճարի անդամակցության վճարները՝ կկարողանա վերականգնել իր քվեարկության իրավունքը ՀԱՊԿ-ումԿայացել է ՆԳ նախարարին կից երիտասարդական խորհրդի արտագնա նիստըՏիգրան Խաչատրյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցըՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը Մոսկվայի գագաթնաժողովում չի բարձրացվել․ ՄասադիկովՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցերՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքըՓաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունենում
Մամուլ

Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանում քաղաքական և հասարակական գործիչների, իրավապաշտպանների ու ընդդիմադիր կուսակցությունների և, ընդհանրապես, հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Ստեփանավանի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի ողբերգական մահը քրեակատարողական հիմնարկում:

Քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) հայտնել է, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում արձանագրվել է նրա կենսաբանական մահը՝ սրտի կաթվածից։ Ընդդիմադիր դաշտը տեղի ունեցածը որակում է որպես գործող իշխանության քաղաքական հետապնդումների, վրեժխնդրության և համակարգված ռեպրեսիաների ողբերգական հետևանք:

 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի ու վրեժխնդրության հերթական զոհն է. «Այս ամենի անմիջական պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդարադատության նախարարի, Քրեակատարողական ծառայության պետի և մյուս պատասխանատու գերատեսչությունների հետ միասին։ Մենք բազմիցս ենք արձանագրել, թե ինչպիսի պայմաններ են տիրում մեր քրեակատարողական հիմնարկներում»։ Նա նաև ուշադրություն է հրավիրել իշխանամերձ ռեսուրսների կողմից իրականացված հոգեբանական ճնշումների վրա. «Փակ հղումներով անընդհատ կարդալը, թե դու հանցագործ ես, երբ ընդամենը ցանկացել ես առաջադրվել որպես համայնքապետ, ահռելի հոգեբանական ճնշում է։ Ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ, երբ համացանցում քո նկարների տակ ով ինչ ուզում գրում է, ինչի մեջ ասես մեղադրում են։

Հետո կարող է քեզ անմեղ էլ ճանաչեն, բայց դրանով մարդու կյանքն արդեն խաթարված է»։

Արսեն Գևորգյանի մահը խոր արձագանք է գտել հանրային-քաղաքական գործիչների շրջանում: Սամվել Կարապետյանը բանտից հայտարարություն է տարածել, որտեղ շեշտել է, որ ապօրինի կալանքի պայմաններում վրա հասած մահվան պատասխանատուները չեն կարողանալու խուսափել պատժից, իսկ Գոհար Մելոյանն արձանագրել է, որ կալանքն ընդդիմախոսների նկատմամբ դարձել է պատժիչ մահակ։ Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ «սա սոսկ ողբերգություն չէ, այլ՝ համակարգված ռեպրեսիա»։ Քրիստինե Վարդանյանը նկատել է. «Կալանավորվելը այսօր Հայաստանում ընդդիմադիրի համար լավագույն սցենարն է փաստորեն, որովհետև կարող է՝ փողոցում գնդակահարվես»։ Նա նաև հարցադրում է արել դատախազին ու դատավոր Արամ Գրիգորյանին, որոնք ընտրություններից 4 օր առաջ կալանավորման վճիռ կայացրեցին՝ կալանքը վերածելով անհամաչափ պատժի։ Ռոբերտ Ամստերդամը ընդգծել է, որ կալանքը որպես պատիժ օգտագործելը արդարադատության չարաշահում է, իսկ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարել է, որ Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը։ Գառնիկ Դանիելյանն իր հերթին նշել է. «Օր չկա, որ մահ ու աղետ չբերեք մեր երկրին. ութ տարի է՝ արյուն եք տենչում»։ Մանե Թանդիլ յանը հարցադրում է արել. «Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով»։ Սուրեն Սուրենյանցն ընդգծել է, որ Արսեն Գևորգյանի մահը Փաշինյանի իշխանության քաղաքական հետապնդումների և վրեժխնդրության հետևանք է: Իսկ Արամ Վարդևանյանը դիմել է իշխանություններին՝ ասելով. «Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով»։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նա, ում պատվերով մարդկանց անհիմն կալանավորում են, իսկ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ «Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով»։

Հատկանշական է, որ ողբերգությունը տեղի է ունենում Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ձևավորման 30-ամյակի օրը։ Ընդդիմադիրները շեշտում են, որ Արսեն Գևորգյանը միակ ընդդիմադիր թեկնածուն կամ համայնքապետը չէ, որը ենթարկվել է իշխանությունների ճնշումներին ու անազատությանը։ Այսպես, անազատության մեջ է գտնվում Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը, երկար ժամանակ անազատության մեջ է պահվել Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, իսկ Փարաքարում ընտրություններում հաղթելուց ամիսներ անց առեղծվածային հանգամանքներում սպանվել էր ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը։

Ընդդիմադիր գործիչներն ու իրավապաշտպանները արձանագրում են, որ անհամաչափ կալանքներն ու քաղաքական հետապնդումները դարձել են համակարգային, ինչի մասին ահազանգել է անգամ ԵԽԽՎ-ն իր վերջին զեկույցներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում