ԱՄՆ-ն առաջարկում է Ուկրաինային գնալ տարածքային զիջումների և հրաժարվել Դոնբասից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հրաժարվել է քննարկել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների դադարեցման և ծովային հրադադարի հարցերը։
«Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է հնարավոր էներգետիկ հրադադարի և ծովում հրադադարի հարցը։ Սակայն ռուսական պատվիրակությունը հայտարարել է, որ այդ հարցը քննարկելու մանդատ չունի»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Ուկրաինային գնալ տարածքային զիջումների և հրաժարվել Դոնբասից։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը պարբերաբար վերադառնում է այս թեմային՝ նման քայլը դիտարկելով որպես ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու միջոց։
«Մեզ հետ նման կերպ խոսելն անհնար է»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը։