Բարսելոնայում զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ջարդերով և խանութների թալանով
Իսպանիայում համընդհանուր գործադուլի շրջանակում Բարսելոնայում անցկացված զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է քաղաքի կենտրոնում անկարգություններով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ականատեսը։
Իսպանիայում չորեքշաբթի մեկնարկել է 24-ժամյա համընդհանուր գործադուլը՝ բնակարանային ճգնաժամի լուծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջներով:
Անկարգությունները սկսվել են ցույցի ավարտին։ Մինչ այդ այն հիմնականում անցել է խաղաղ պայմաններում։
Գրասիա պողոտայի և Գրան Վիա փողոցի խաչմերուկի հարակից տարածքում դիմակավորված անձանց մի խումբ սկսել է իրեր նետել ոստիկանության պատնեշի ուղղությամբ։ Դրանից հետո անկարգությունների մասնակիցները սկսել են կոտրել խանութների ցուցափեղկերն ու ներխուժել առևտրային տարածքներ, հայտնել է գործակալության զրուցակիցը։