Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Նյու Յորքում շենքի փլուզման հետևանքով տուժածների թիվը հասել է 17-ի, նրանցից յոթը երեխաներ են։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում գիշերը փլուզվել է եռահարկ շենք։ Ավելի վաղ քաղաքի հրշեջ ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էին 11 տուժածի մասին։
«Մենք ունենք 17 տուժած։ Նրանցից յոթը երեխաներ են»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հրշեջ դեպարտամենտի հանձնակատար Լիլիանը Բոնսինյորեն։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ չորս մարդ գտնվում է ծանր վիճակում։ Չի բացառվում, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Այս պահին չենք հրապարակի տուժածների տարիքը։ Ակնկալում ենք, որ փրկարարական աշխատանքների առաջընթացին զուգահեռ տուժածների թիվը կարող է աճել»,- հավելել է նա։
Շենքի փլուզման պատճառները դեռևս հայտնի չեն։ Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն երկու մարդ։