Իրանը սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին՝ ներկայացված պահանջների վերաբերյալ․ Ղալիբաֆ
Իրանը սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին իր ներկայացրած պահանջների վերաբերյալ։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նրա խոսքով՝ պահանջները փոխանցվել են Կատարի միջնորդների միջոցով։ Դրանց թվում են տնտեսական և նավթային էմբարգոյի վերացումը, իրանական ակտիվների ապասառեցումը, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը և Իրանի ներքին գործերին միջամտելուց հրաժարվելը։
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել Իրանի հետ ուղիղ բանակցությունների կազմակերպմանը։
Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի կամ Իսրայելի կողմից նոր հարձակման դեպքում Թեհրանը ուժով կպատասխանի։