Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայի Հանրապետությունում:
Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:
Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: