Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (АТЭС) գագաթնաժողովում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման անցկացման հնարավորությունը քննարկվում է դիվանագիտական ուղիներով։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Այդ հանդիպման անցկացման հարցը քննարկվում է համապատասխան ուղիներով»,- լրագրողներին ասել է Ուշակովը։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18–19-ին Չինաստանի Շենչժեն քաղաքում։