ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը Մոսկվայի գագաթնաժողովում չի բարձրացվել․ Մասադիկով
Չնայած Երևանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարց չի քննարկվել, նիստից հետո ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև առանցքային պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։