Մենք չգիտենք, թե ինչ է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների հարցերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Պեսկովի խոսքով, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Երևանը կորցրել է ՀԱՊԿ-ին միանալու հետաքրքրությունը։
Հարցին՝ ինչու է Փաշինյանը որոշում բոյկոտել կազմակերպության միջոցառումները, այլ ոչ թե պաշտոնապես դուրս գալ դրանից՝ փաստացի սպասելով, որ Հայաստանը «հեռացվի», Պեսկովը պատասխանել է.
«Դե, մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ին։ Եվ ՀԱՊԿ-ն, համապատասխանաբար, կարձագանքի դրան»։
Երբ լրագրողը հիշեցրել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախկինում հայտարարել էր, որ Ռուսաստանը և կազմակերպության մյուս անդամները «չեն հեռացնի» Հայաստանին, Պեսկովը նշել է.
«Կանոնադրության մեջ նշված ամեն ինչ կարող է ուժի մեջ մտնել»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որն այսօր է Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։
Նոյեմբերի 6-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է իր հաջորդ նիստում որոշում կայացնել Հայաստանին զրկել կազմակերպությունում քվեարկության իրավունքից։
Նախօրեին ՌԴ Ագ նախարար Սերգ Լավրովն ասել էր, որ
«2024 թվականից ի վեր, Երևանը երկու տարուց ավելի չի վճարել իր անդամավճարները։ Այս առումով բարձրացվել է ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի դրույթները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառելու հարցը։ Որոշման նախագիծը նախատեսում է կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններ առաջադրելու Հայաստանի քաղաքացիների իրավունքի կասեցում և քվեարկության իրավունքից զրկում մինչև պարտքերի լրիվ մարումը։
Բայց մենք դուռը չենք փակում»։