Հյուսիսային Կորեան հրապարակել է նոր սահմանադրությունը, որտեղ ճանաչվում է երկու Կորեաների առկայությունըԹե ի՞նչ կլիներ, եթե…Գալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. ՍուրենյանցԵրբ տեղի կունենա Արսեն Գեւորգյանի հոգեհանգստի արարողությունըԹուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ ՀՖՖ-ն պարզաբանել էՀայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ ՕրբելյանՀայաստանը ԵՄ-ին պետք է այնքանով, որքանով կարող է վնաս հասցնել Ռուսաստանին․ Գրիգորյան«Վարդգես Գասպարին ա բողոք գրել վրաս, ենթադրում եմ՝ կшխաղան կհանեն». Գեղամ ՄանուկյանԻ՞նչ եք առաջարկում՝ կալանքը հանենք, բոլորին տանենք տո՞ւն. ՔՊ-ականը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՄիրզոյանն ու Ֆինլանդիայի արտաքին առևտրի նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ծավալի ավելացումըՀնդկաստանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան վիրավորներCOP31. Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցները՝ լուսանկարվելիս. Փաշինյանը տեսանյութ է տեղադրելԹիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխքԲորբոսով պատեր, միջատապաշտպան ցանցի բացակայություն․ կասեցվել է դպրոցի խոհանոցի աշխատանքը
Ինչպես է արձանագրվել Արսեն Գևորգյանի մահը. տեսախցիկով արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալներ (տեսանյութ)
Հայրս միշտ ժամանակ էր գտնում մեզ հետ զբոսնելու համար. Ծառուկյանի դուստրը տեսանյութ է հրապարակելՀուսադրող գործընթաց է, որից իշխանությունը նյարդայնանում է․ Աշոտյանը՝ ընդդիմության միավորման մասինԹոշակները չեն բաձրանա, որովհետև միջոցներ չկան. բոլորը հաշված են. թաղման փող կտան. ֆինանսների նախարար2027 թվականին Ադրբեջանը կավելացնի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտին հատկացվող գումարըԵթե դուք իմ մասին գրեք, ես իմ փողը չեմ տա ձեզ. Նախարարը` ԶԼՄ-ների ֆինանսավորման նոր օրենքի մասինՀայաստանում ԵՄ ներկայացուցիչը ևս մտահոգված էր. ինչ է ասել ԵՄ պատվիրակության ղեկավարը պատգամավորներինՑույցեր և բախումներ Մադրիդում. կան վիրավորներ և ձերբակալվածներՄրդուն կալանքի տանելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզՊահանջում ենք բոլոր կալանավորված քաղաքական գործիչների և ընդդիմադիրների առողջական վիճակի անհապաղ ստուգումԻսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ՝ բնակարանների հասանելիությունն ապահովելու և աշխատավարձերը բարձրացնելու պահանջով2027-ին կանխատեսվում է 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ ՀՆԱ. Ֆինանսների նախարարՊաշտոնական նամակ և դիմում՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպանինԱբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների երկրորդ օրըՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
«Զվարթնոց» օդանավակայանում Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում հայտնաբերվել է մահացшծ կնոջ մարմին
Հույս ունենք մեր գյուղատնտեսական ապրանքների՝ ՌԴ արտահանման հետ կապված խնդիրները կլուծվեն. Վահե ՀովհաննիսյանԹույլ չենք տա, որ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դեպքըԱրտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից«Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորրի համայնքապետ«Դատավորներն էլ պիտի պատասխան տան»
Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում
Պահանջում ենք, որ ԵՄ-ն բարձրաձայնի ՀՀ-ում կատարվող ժողովրդավարության մահվան մասինՍտեփանավանում միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըԱրագածոտնում բшխվել են «Lexus GX470»-ը և «Toyota Land Cruiser»-ը․ կան վիրավnրներԿոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԱԺ-ում հանձնաժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արսեն ԳևորգյանիԵրևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճը անվանվել է Եղիշե Չարենցի անունովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետոԱբու Դաբիում ռուսական կողմը պնդել է, թե արդեն վերահսկողություն են հաստատել Դոնբասի ուղղությամբ. ԶելենսկիՈՒՂԻՂ. Արդարություն Արսեն Գևորգյանի համար. Ակցիա ԵՄ գրասենյակի դիմացՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի COP-31-ին
«Շատ լավ մասնագետ եմ», «իմ տեղում եմ» ասող Սրբուհի Գալյանի «դուխն» ո՞ւր մնաց․ պատասխանատվության փոխարեն՝ անհաջող արդարացումներ
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզինԵՄ-ն ևս պահանջում է Հայաստանից Սահմանադրության փոփոխություն. Clingendael վերլուծական կենտրոն
Քաղաքականություն

Գալյանին հարկ է հիշեցնել, որ ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է. Սուրենյանց

Սրբուհի Գալյանին հարկ է հիշեցնել իրավական մի պարզ ճշմարտություն. ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով Սրբուհի Գալյանի հայտարարությանը՝  Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին:

«Երեկ, անդրադառնալով քաղկալանավոր Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքներին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը երկու ակնհայտ կեղծ պնդում է արել՝ փորձելով արդարացնել իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը։

Նախարարը պնդել է, թե Հայաստանում կալանավորումը կիրառվում է միայն բացառիկ դեպքերում։

Մինչդեռ 2025 թվականին կալանքի միջնորդությունների շուրջ 88%-ը դատարանների կողմից բավարարվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Այս ցուցանիշը լուրջ կասկածի տակ է դնում կալանքի կիրառման «բացառիկության» մասին նախարարի հավաստիացումները։

Եթե սա է Գալյանի պատկերացրած «բացառիկությունը», ապա նա առնվազն տարրական թվաբանության խնդիր ունի։

Նախարարի երկրորդ սուտն առավել ցինիկ է։

«Մենք միշտ ասում ենք, և ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում»,- հայտարարել է Գալյանը։

Իսկ իրականությունն այն է, որ այսօր անազատության մեջ են ընդդիմադիր չորս քաղաքական ուժերի առաջնորդներ, ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը տնային կալանքի տակ է։

Հիշեցնեմ նաև, որ Փաշինյանի իշխանության տարիներին կալանավորվել է Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, Վանաձորի համայնքային ընտրություններում հաղթանակից հետո՝ Մամիկոն Ասլանյանը։ Իսկ արդեն հանգուցյալ Արսեն Գևորգյանի կալանավորումը, իմ համոզմամբ, ուներ կոնկրետ քաղաքական նպատակ՝ կանխել նրա և «Ուժեղ Հայաստան» կուսակցության հաղթանակը Ստեփանավանի ընտրություններում։

Սա քաղաքական հետապնդումների մասին վկայող իրադարձությունների մի ամբողջ շղթա է, որը Գալյանը փորձում է հերքել ընդամենը մեկ հայտարարությամբ։

Ի դեպ, նախարարին հարկ է հիշեցնել իրավական մի պարզ ճշմարտություն. ազատությունից զրկված անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը պետության անմիջական պարտավորությունն է։

Հետևաբար, Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է դառնան անկախ և բազմակողմանի քննության առարկա։ Իշխանությունը պարտավոր է սպառիչ պատասխաններ տալ՝ արդյո՞ք պետությունը կատարել է նրա կյանքի և առողջության պաշտպանության իր պարտավորությունները։

Այս համատեքստում միանգամայն տրամաբանական է հնչում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը՝ Նիկոլ Փաշինյանին ներառել «Մագնիցկու ցուցակում»։

Աշոտյանը հիշեցնում է Սերգեյ Մագնիցկու մահը նախնական կալանքի ընթացքում, որից հետո ձևավորվեցին մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար անհատական պատժամիջոցների միջազգային մեխանիզմներ։

Նրա առաջարկությունը, ըստ էության, Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ միջազգային պատասխանատվության մեխանիզմներ կիրառելու հարց է բարձրացնում։

Արսեն Գևորգյանի մահը ողբերգություն է, որը շատ ավելի լայն հարց է առաջադրում՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների, կալանքի չարաշահման և պետության պատասխանատվության մասին։

Իսկ Սրբուհի Գալյանի ակնհայտորեն անհամոզիչ հայտարարությունները միայն խորացնում են կասկածները, որ իշխանությունն ավելի շատ մտահոգված է սեփական քաղաքական պատասխանատվությունը քողարկելով, քան Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելով»,- գրել է նա: