Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան
Փաստաբան Արամ Օրբելյանի համար անընդունելի է այս հարցը. «Եթե պարզվեց, որ Արսեն Գևորգյանն անմեղ է, ով պետք է պատժվի նրա մահվան համար»։
«Իսկ եթե պարզվեց մեղավոր է, ենթադրենք, պետք է մահանա՞։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում մահապատի՞ժ ենք վերականգնել։ Հարցնում եք, ինչո՞ւ չէր կարող այլընտրանքային խափանման միջոց լիներ։ Իսկ ինչո՞ւ պետք է քաղաքական գործընթացի հետ կապված քրեական գործ լիներ, որ մի հատ էլ խափանման միջոցի հարց քննարկվեր»,-հարցին ի պատասխան հարցեր հնչեցրեց փաստաբանն այսօրվա մամուլի ասուլիսում։
Նա նկատել է, որ վերջին ժամանակներում փորձում են պատասխանատվության ընդհանրացում անել, դրա շրջանակներից խուսափել։ Նա համոզված է, որ այս գործով էլ դատավորը, դատախազը, քննիչը, ՔԿՀ-ն, նույնիսկ շտապօգնությունը կփորձեն արդարանալ, բայց մեղավոր է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ պետության վերահսկողության ներքո գտնվող անձը մահանում է։
«Դա նշանակո՞ւմ է, որ պետք է մարդ չմահանա։ Օբյեկտիվորեն՝ ոչ։ Բայց դա նշանակում է, որ պատասխանատվություն պետք է կրեն քաղաքական դրդապատճառներով հետապնդումների դեպքում»,-ասաց Օրբելյանը։
Նա հույս հայտնեց, որ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի քննությանը հետամուտ կլինեն նաև ընդդիմադիր պատգամավորները, պետք է ամեն ինչ քննության առարկա դառնան։