Այս պահի դրությամբ գնաճը 4.3 տոկոս է. ԿԲ նախագահ
«Այս պահի դրությամբ մեր գնաճը 4.3 տոկոս է»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ ԿԲ խորհուրդը վերջին երկու հանդիպումների ընթացքում որոշել է բարձրացնել տոկոսադրույքը, քանի որ Ա տիպի ռիսկերը, որոնք գնաճային են իրենց բնույթով, ավելի մեծ են ու գերակշռում են Բ տիպի ռիսկերին։
«Այս պահի դրությամբ տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ հասնելով 7.00 տոկոս։ Մեր գնահատմամբ, մեր քայլերը համարժեք են ստեղծված իրավիճակին ու ԿԲ խորուրդը իր քայլերով շարունակելու է անել այնպես, որ մենք միջնաժամկետ հատվածում ունենանք գնաճի 3 տոկոս մակարդակ»,- ասաց Մ. Գալստյանը։