Թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք
Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։
Ինչպես մանրամասնում է shamshyan.com-ը, հողային աշխատանքներ կատարելիս բանվորները, ովքեր աշխատում են «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ում, հայտնաբերել են մարդու կմախք՝ հիմքի փոսերը փորելու ժամանակ։