Հայրս միշտ ժամանակ էր գտնում մեզ հետ զբոսնելու համար. Ծառուկյանի դուստրը տեսանյութ է հրապարակել
Մանկությունից հիշում եմ, թե ինչպես էր հայրս, չնայած իր անսահման զբաղվածությանը, միշտ ժամանակ գտնում մեզ հետ զբոսնելու համար։ Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը՝ տեսանյութ հրապարակելով։
«Ու զարմանալին այն էր, որ որքան էլ հոգնած կամ մտազբաղ լիներ, մեզ հետ միշտ նույն ոգևորությամբ էր։ Մեր ամենաանհեթեթ հարցերին անգամ պատասխանում էր այնպիսի համբերությամբ ու հետաքրքրությամբ, ասես աշխարհում այդ պահին ավելի կարևոր ոչինչ չկար։
Այսօր նույն հիշողություններն ունեն նաև իմ երեխաները։
Երանի շուտ վերադառնան այդ օրերը, երբ այս փոքրիկ ձեռքերը նորից կբռնեն հորս ձեռքերը, իսկ ես կողքից կնայեմ ու կհասկանամ, որ իմ մանկության ամենաթանկ պահերը շարունակվում են իմ երեխաների մանկության մեջ…»,- գրել է նա։