Պուտինը հետևում է Ռուսաստան–ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների ընթացքին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկություններ է ստացել Աբու Դաբիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող բանակցությունների մասին։ Այդ թեմային նա անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի ընթացքում։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, հայտնում է РБК-ն։
«Անշուշտ, նախագահին տեղեկացնում են։ Իհարկե, Լուկաշենկոյի հետ զրույցի ընթացքում այս կամ այն կերպ անդրադարձ է եղել բանակցությունների թեմային», – ասել է Պեսկովը՝ միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է սպասել բանակցությունների ավարտին։
Պեսկովը նաև հայտնել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը ռուսական պատվիրակությունը հանդիպումներ չի ունեցել եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ։ Հարցին, թե արդյոք ռուսական պատվիրակությունը նախատեսում է բանակցություններ վարել եվրոպացիների հետ, Կրեմլի ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել։
Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի մարզի Նովո-Օգարյովո նստավայրում։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են համագործակցության հարցեր։ Բանակցությունները տևել են շուրջ չորս ժամ։