Իրանը սպառնացել է նոր հարձակման դեպքում հարվածներ հասցնել ԱՄՆ-ի հեռավոր ռազմական բազաներին
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի, այդ թվում՝ ամերիկյան հեռավոր ռազմական բազաներին։ Այս մասին նա ասել է Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«ԱՄՆ-ի ցանկացած նոր հարձակում կարժանանա պատասխան հարվածների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հեռավոր ռազմական բազաներին», – մեջբերում է Ռեզայիի խոսքերը հեռուստաալիքը։
Փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական հարվածների մեկնարկից հետո Թեհրանն ի պատասխան հարձակվել է Պարսից ծոցի արաբական երկրներում և Մերձավոր Արևելքի այլ պետություններում տեղակայված ամերիկյան ռազմական բազաների վրա։