Հուսադրող գործընթաց է, որից իշխանությունը նյարդայնանում է․ Աշոտյանը՝ ընդդիմության միավորման մասին
Ինչ-որ ունենք այս պահի դրությամբ՝ հուսադրող գործընթաց է, որից այս ռեժիմը նյարդայնանում է, Վերաքննիչ դատարանի բակում, իր գործով դատական նիստից առաջ ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով ընդդիմության միավորման մասին:
«Դրա մասին է վկայում և՛ Սամվել Կարապետյանի կրկնակալանքը, և՛ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբինյանի պահվածքը, դրա մասին շատ բաներ են վկայում։ Այո՛, իշխանությունը գուցե ավելի շատ է վախենում այս գործընթացից, քան այս պահին տեսնում ենք:
Այս փուլում մենք գնահատում ենք փաստը և իմ կուսակցությունը, որի փոխնախագահն եմ, այդ գործընթացի մասնակից է: Փաստը շատ լավն է, պետք է գնահատել գործընթացը և հետո ակնկալել ու գնահատել արդյունքը»-նշել է նա։