Հայաստանում ԵՄ ներկայացուցիչը ևս մտահոգված էր. ինչ է ասել ԵՄ պատվիրակության ղեկավարը պատգամավորներին
Շատ դրական հանդիպում ունեցանք, ամենայն մանրամասնությամբ կիսվեցինք մեր մտահոգություններով, ԵՄ գրասենյակի մոտ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը՝ ՀՀ-ում ԵՄ Արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպումից հետո:
«Բացի նրանից, որ նամակը հանձնեցինք, հնարավորություն ունեցանք շատ մանրամասն քննարկում ունենալ բոլոր մեր մտահոգիչ հարցերի շուրջ։ Պարոն դեսպանը կատարեց բավականին շատ նշումներ, խոստացավ լուրջ ձևով արձագանքել ստեղծված իրավիճակին ու մեր մտահոգություններին։
Համապատասխան մոնիթորինգ կիրականացնեն մեր բարձրացրած հարցերի շուրջ, կանեն իրենց ուսումնասիրությունն ու հնարավորինս արագ հրապարակային արձագանք կներկայացնեն մեր մտահոգություններին»,-մանրամասնել է Հարություն Հարությունյանը՝ հավելով, որ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչը ևս մտահոգված էր: